Նորան ամբողջ գիշերը... 65
Ախտաբորբոք երիտասարդք
Ցուրյանց անձը երջանիկ
Կրհաշվեին, թե լինեին
Նորա ձեռքում խաղալիք...
Այժմ փողոցում քնում է նա 70
Խոնավ պատերի տակին.
«Ողորմություն արե՜ք, պարոն,
Անտուն, անտեր աղքատին»։
Ժամի դռնում նա կանգնած է,
Աչքերը կոր, վիզը ճուկ. 75
Նորա նախկին բարեկամքը
Չեն ասում նորան. «Խղճուկ,
Ե՛կ դու մեր մոտ, մեք կամոքենք
Քո վիճակի դառնություն,
Կըթուլացնենք ճակատագրիդ 80
Խիստ հարվածի սաստկություն»:
Նա տանում է, տառապելով,
Այս սոսկալի վշտերին.
«Ողորմություն արե՜ք, պարո՜ն
Անտուն, անտեր աղքատին»։