Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրերոյն և ժողովրգեանն, ուրեմն և ամենայն գրուածք հեղինակաց ծաղկելոց յոսկեղէն դարու հայկականս դպրութեան մերձենալի ամենայն հայոց, որ գիտէր գէթ ընթեռնուլ, այլ այսպիսի կարծիք պէտս ունին մեծամեծ փաստից և ապացուցութեանց, թերևս աղաչէաք զհնասէրս ի հանդէս հանել զայնս առ ի պարզել զայս խնդիր ազգային մատենագրութեան։ Խնդրեմք ի պատուելի հնասիրացդ իբրու յապացուցութիւն մերոյս ուղղութեան կարծեաց, թէ ո՞յր աղագս ի բառնիլ ի միջոյ թարգմանչաց և նոցին աշակերտաց և այլոց նոցա հետևողաց դպրութիւնն հայկական ննջեր** զթանձր քուն, մինչև ցՄխիթար Սեբաստացի, որ նոր ուրեմն հիմնեալ ի Վենետիկ յամի տեառն 1717 զվանս, զմիաբանութիւն, զուսումնարան և զտպարան, տեղի ետ նորոգութեան հին հայախօսութեանն յորմէհետէ շարունակաբար փոքր քան շատ երևեցան և մատենագիրք և լեզուագէտք։ Եթէ այսմ պատասխանի արասցէն առողջ հայեցողութեամբ՝ ընկալցուք ապա զկարծիսդ իբր հաւանական, ապա թե ո՛չ զմերն յառաջ խաղացուցանեմք զընթացս բանից, թէ գրոցս այս լեզուաւ եթէ խօսէին, կային այնք ի ժամանակս Հայկայ և թէ ընդունելի լիցի ցվախճան իշխանութեան նախնի հայկազանց, իսկ զկնի այսորիկ հնախօսութիւնս սեպհականեցաւ քրմանց և մեհենականաց, այլև եգիտ զտեղի ի Դիւանս Արքունեաց։ Ժողովուրդն առ հասարակ ըստ հարկին պահանջման բնական ընթացեալ կանոնիւք վարեցաւ աշխարհիկ զարդիս կոչեցեալ նոր հայախօսութեամբ, թէ և հետ զհետէ խառնեալ յայն զփոխառեալս յօտարաց անշքացոյց մինչ իսպառ, և բազում այն է ըստ քաղաքաց և ըստ աշխարհաց կերպարանագործեաց զհնչմունս բառից, մինչև անհասկանալի կացուցանել զլեզուն՝ որոց յայլմէ գալառէ էին, զորոյ զփորձ առնումք մեք այսօր իսկ' անձամբ անձին։

Հնասէր մատենագիրք դարուս, որք ամենաջան խրթնութեամբ գուն գործին գրել զինչ և իցէ, եթէ հետևել համարին ուղղութեան հեղինակաց չորրորդ կամ հինգերորդ դարու՝ սխալին յոյժ, և թէ ո՞րչափ հակառակ էին ընթացք սոցա ընթացից թարգմանչաց կամ այլոց ժամանակակցաց նոցш, ցուցանեմք ահա։

Թարգմանիչը մեր լոյս առեալ ի յունաց և ստրկաբար կալանաւորեալ [յոճ խօսից յունականին], զնոյն կալան շաւիղ և նոցին առաջնորդեալ տեսութեամբ, [առանց միտ դնելոյ սեպհական ազգի պիտոյիցն]՝ նախընտիր վարկան որպէս զմատեանն սուրբ, սապէս և զայլ գրեանս՝ շնորհել ազգին ի լեզու [բուն հելլենական ըստ ժամանակին],

______________

    • Պատասխ. ի քաղաքկան պատճառաց. ի վայր ի վերոյ կործանմանէ Հայաստանեայց աշխարհի (ծան. Նազարյանցի):

10