Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թերևս և ո՛չ առանց գիտակցութեան, զի առ ասիականս որպէս և ցայսօր իսկ՝ պաշտելի է աւանդութիւնդ զվերաբերելիս կրօնի և աստուածապաշտութեան ունել խորհրդաբար, և ո՛չ հասկանալի ամենայն ումեք,որով հանդիսացուցանէին զնուիրական պաշտամունս իբրու աստուածային բարբառով։ Այլ այս պղտորեալ տեսութիւն էր կելոց ի նախնի դարս, այժմիկ ի լուսաւորեալ 19-րդ դարու՝ նախատինք էին անլուանալի, որոց սովին տեսութեամբ առաջնորդեալ՝ կամէին փառս որոնել անձանց ի սրտի ժողովրդեան, առ անհասկանալի նմա գրելոյն, որով և զլեզուին անգործ թողուին պաշտօն։ Եթէ թարգմանիչք մեր առաջնորդեալ եղեն յունական տեսութեամբ, այլ և յաղթահարեալ յընդաբոյս, ասիական պաշարմանց մատենագրեցին [դժուարիմաց, այո՛ և ոչ իսկ հարազատ հայկական հոգով], մի՞թէ արժան իցէ հնասիրացդ [հրաժարեալ] ի շաւղաց լուսաւորեալ ելրոպէականաց, [իբրև ի ժանտախտ է խոյս տալ ի գրելոյ] ի լեզու նոր և կենդանի, [արժան իցէ զաչս ընդդէմ փակեալ ճըշմարտութեանն լուսոյ], զհետ պնդել խաւար առաջնորդոլթեան հնոցն, առանց [ շրջանկատն ուշադրութեան որ ինչ այժմուս հայկական ընկերութեան էին պիտոյք և ժամանակիս արդարացի պահանջելիք, և զի՞նչ այդ պաշտօն հեղինակի, և զի՞նչ այդ կարծիք և տեսութիւն], որպէս թէ հնախօսութիւնն կամ ինքնին է լուսաւորութիւն և կամ առաջին և վերջին հնար լուսաւորութեան, գոնեա՛ զայս լսեմք զօր հանապազ ի հնասիրաց, և թէ նորախօսութեամ բ կործանի հոյակապ շինուած հին հայկաբանութեան։ Զարմանք այս են զի պատուելի հեղինակքդ այդոքիկ ցայս վայր ժամանակի ո'չ մարթացեալ ճանաչել զլուսափայլ ճշմարտութիւնն, դեռ ևս բազում հանճարոյ և իմացականութեան պէտս ունին առ ի ճանաչել միայն զզիարդն և զորպէսն նոր հայախօսութեան։ Եւ արդարև՝ եթէ չէր դոցա պակասեալ ի հասկացողութենէ, հարկ էր դոցա վաղ ուրեմն մերկանդամ տեսանել զայն բաւիղ տարակուսանաց՝ յորում դանդաչէինն անխորհուրդ օդաբաղխութեամբ։

[Խորհորդ] նոր հայախօսութեան չէ՛ր և չէ իսկ յաղարտ վարել զհիմունս հին հայկաբանութեան, քանզի եթէ յայս կէտ ուղղեալ էր զիւր ընթացս, որ զնորախօսութիւնն քարոզէր, սխալէր չարաչար, վասն զի աւերած բնականին և հնոյն ո՛չ կարէր սատար լինել կենդանութեան և նորոգութեան նորոյն, որ ի շրթունս յածէր ռամկին տարաձայն կերպաւորութեամբ ըստ քաղաքաց և ըստ աշխարհաց։ Լեզու չէ՛ր այլ ինչ՝ եթէ ո՛չ գործարան և հնար՝ որով բաւական էր մտածողն զխորհուրդս իւի զգալի կացուցանել, կամ միջնորդութեամբ գրոյ յունկն ընկերին ազդելով, կամ թէ միջնորդութեամբ գրոյ՝ առաջի առնելով ընթերցանելեացն.

11