Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վորվել էր ընդդեմ այն վարդապետության, որ ասվում էր «ճշմարտանման» (probabilis). միմիայն պապի պաշտպանությունը փրկեց նորան հիսուսյանների ենթադրյալ վրիժառութենից, որոնց համար ամենասիրելի էր «ճշմարտանման» վարդապետությունը։ Բայց այս ևս հարկավոր է իմանալ, որ վերոհիշյալ հանցանքների համար գեներալը զրկվում էր յուր աստիճանից այն ժամանակ, երբ հանցանքը ասվում էր արտաքո և հայտնի․ այս անունը հանցանքի վերա դրվում էր հիսուսյանների դատողությամբ, որոնք փոքր թե շատ գտանվում էին գեներալի ազդեցության տակ, ուրեմն երբեք չէր պատահում, որ դատապարտվեր գեներալը հրապարակով։ Բոլոր հիսուսյանք սարսափելի երդումով պարտավորված էին տեղեկություն տալ միմյանց մասին․ այս կանոնը դրած էր ոչ միայն այն պատճառով, որ իմացվի հիսուսյանների գաղտնիքը, որքան նորանց միմյանցից հեռացնելու համար․ ըստ որում յուրաքանչյուրքը ևս հավատ չունենալով միմյանց վերա, անպատճառ պիտո է և հեռի լինեին միմյանցից, որով գեներալի իշխանությունը լինում էր առավել անսահման։ Բացի այս ծանոթութեններից գավառականքը պարտական էին հայտնել ո՛չ թե միայն այն բաների մասին, որ անմիջաբար հարաբերում էին կարդին, այլև ամենայն դիպվածների մասին զանազան թագավորությունների մեջ․ կառավարիչքը ևս յուրյանց կողմից հայտնում էին այս բաները ուղղակի գեներալին, որ համեմատում էր այս ծանոթությունքը գավառներից ստացածների հետ։ Եթե մի առավել հարկավոր կամ գաղտնի բան լիներ, այս ծանոթությունքը գրվում էին թվանշաններով։ Գեներալը այս հայտարարութեններից ծանոթություններ քաղելով միշտ տեղյակ էր Եվրոպայի անցքերի բոլոր գաղտնիքներին, գիտեր զանազան տերութենների վիճակը և ույժը, նոցա մտքի ուղղությունը, և շատ անգամ առավել լավ, առավել ճիշտ, քան թե նոցա թագավորները և նախարարները․ նա օգուտ քաղելով այս հայտարարութեններից՝ յուր ներգործությունը հարմարում էր գործերի ընթացքին։ Այս կերպով ահա՛ լրտեսությունը և ստրկական կույր հնազանդությունը այս համաշխարհական հասարակության հոգին էր և կապը․ պատճառ ոչինչ բանով չէր սահմանափակվում և ո՛չինչ արգելք չէր նորան, ո՛չ տեղը, ո՛չ ազգությունը և ո՛չ մինչև անգամ հավատը։ Տանենք այժմ մեր ընթերցողները հիսուսյան դպրոցները, որոնց մեջ հիսուսականությունը սպանում է նույնպես ամենայն միտք ու բանականություն, ջնջում է գիտություն և արվեստ, ինչպես հոգևոր վարժության մեջ մանավանդ կանոնադրության մեջ։ Նա մեռուցանում է

120