կանների և կառավարիչների ձեռքով. գեներալը էր գլուխ կարգին, գավառականք իշխող գավառներին (որ երբեմն պարունակում էին յուրյանց մեջ քանի մի տերությունք), իսկ կառավարիչք և ուխտապահների իշխանքը կառավարում էին կոլլեգիաները, ուխտապահական և նորընծայական տները, այլև առաքելությունքը: Բացւ սորանցից կային և այլ շատ ստորին աստիճանավորներ, որոնք ենթադրվում էին ուխտապահերի գլխավորին, սոքա գավառականներին, իսկ գավառականները գեներալին: Գեներալի մոտ գտանվում էին միշտ չորս օգնականք, որ կարգի խորհրդածութենով նշանակված էին, գեներալի ընտրութենից հետո. բացի այս չորս օգնականներից ինքը գեներալը ընտրում էր այլ ևս չորս մարդ՝ անակխ մնալով կարգի հաճութենից. գտանվում էին նույնպես գեներալ-քարտուղար և գլխավոր խորհրդական (monitor), սոքա ողջը լինում էին ինքյան իսկ կարգի մեջ անմիջապես. բայց պապի կամ այլ պապական տերութենների մոտ գտանվում էին կարգի իրավունքների գեներալ-պաշտպանքը (general procurator), իսկ յուրաքանչյուր գավառների համար նշանակվում էին առանձին այցելուք (visitator): Բոլոր գավառների դեպուտատները անդամ էին կարգի խորհրդարանին, և միշտ հավաքվում էին Հռովմի մեջ. բացի գեներալի ընտրության ժամանակից շատ սակավ էին պատահում այսպիսի ժողովքներ և այն երևելի գործերի մասին: Գեներալի մահից հետո իսկույն նորա տեղը բռնում էր գեներալ հաջորդը, որ վաղուց արդեն նշանակել էր ինքը գեներալը. այս գեներալ հաջորդը պարտական էր սահմանյալ ժամանակի մեջ հրավիրել խորհրդարանի անդամները ն որ գեներալի ընտրության համար: Ընտրվողները, ինչպես պապ ընտրելու ժամանակ, փակվում էին մի առանձին սենյակի մեջ (conclavium) և ո՛չինչ կերակուր չէին ընդունում բացի լոկ հացից և ջրից, մինչև որ ընտրությունը կատարվեր: Գեներալի իշխանությունը անսահաման և մշտնջենական էր, քանի կենդանի էր սա. նշանակում էր կամ հրաժարում էր կարգի բոլոր աստիճանավորքը, դուրս էր տալիս նոր օրենքներ, երևելի գործերի ժամանակ հրավիրում էր յուր չորս օգնականքը, բայց նոցա խոսքը ոչինչ ազդեցություն չուներ. գեներալի կամքիցն էր կախված ընդունել կամ չընդունել այն: Միմիայն նշանակված դիպվածերում հիսուսյանք կարո՛ղ էին զրկել գեներալը յուրյան արժանավորութենից: Այս դիպվածները հետևյալքն են. ա) եթե նա մեղանչեր ողջախոհության ընդդեմ, բ) եթե կոլլեգիաների և նորընծայական տների կայքը անցուցաներ օտարի ձեռք, առանց կարգի օգտին, գ) եթե ընկներ կրոնական մոլորության մեջ. այս հանցանքով դատապարտվեցավ գեներալ Գոնզալեզը, երբ զին
Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/119
Արտաքին տեսք