Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մանկութենով կամենում էին այս նպատակին հասանել, և որպեսզի հեշտությամբ դարձնեն հնդկացիքը յուրյանց հավատից, քարոզում էին նորանց սուտ Ավետարան՝ ըստ ամենայնի հարմար հնդկաց ճաշակին, նորանց կամենալով հաճոյանալ քան թե Քրիստոսի վարդապետությանը։ Յափոնիայից սկսած մինչև Մալաբար, Մոլուկկյան կղզիներից մինչև Ինդոս գետի եզերքը հիսուսյանք տարածում էին սուտ ու խաբեբա կարծիքներ աստուծո մասին, քարոզում էին սուտ եկեղեցի։ Իննովկենտիոս X, Կլեմենտ IX, Կլեմենտ XII և Բենեդիկտոս XIV զուր տեղը աշխատեցան յուրյանց անդադար դուրս տված կոնդակներովը դարձնել հիսուսյան քարոզիչքը դեպի Քրիստոսի ճշմարիտ Ավետարանը։ Զարմանալի բան է աշխարհիս փոփոխությունը․ այն մարդիկը, որոնք նվիրված էին միմիայն այն բանին, որ պաշտպան լինեին պապական իշխանությանը, որ թև ու թիկունք դառնային նորան ամենայն տեղում, որ մինչդեռ ավելի զորություն չունեին, կուրորեն ստրկանում էին պապությանը, այժմ հայտնի համարձակ ապստամբեցան ընդդեմ պապականության, և փոքր մնաց, որ ջնջեին արևելքից ո՛չ թե միայն պապականությունը, այլ և քրիստոնեությունը։ Հիսուսյանները, Քրիստոս քարոզելով, թաքուցանում էին նորա չարչարանքը, նորա մահը, մի խոսքով՝ այն ամենայն բանը, որ սեփական էր Քրիստոսի, ինչպես մարդկության փրկչի։ Այս քրիստոնյայքը խաչ չէին ընդունում, և եթե հանդիսավոր օրերում հարկավորում էր անպատճառ խաչի գործածությունը, ծածկում էին նորան ամենայն կողմից ծաղիկներով այնպես, որ ներկա գտանվողքը չէին կարողանում նկատել։ Նոքա տեսանում էին միայն Քրիստոսի պատկերը ոսկիով արծաթով պատած, հաղթական կերպով կանգնած թագավորների և իմաստունների մեջ, որոնք երկրպագում էին նորան։ Հառաջ քան թե հիսուսյանք, եկել էին այստեղ կապուսինյան քարոզիչք, բայց նոքա շատ փոքր հառաջադիմություն ունեցան, պատճառ, այս ազգի հասկացողությունը շատ կոշտ ու խավար էր։ Սոք (հնդկացիք) հավատում էին հոգեփոխության․ կովը համարվում էր նոցա մեջ այնպիսի կենդանի, որի մեջ մտանում էին բարեպաշտ և սուրբ մարդերի հոգիքը։ Նոքա մեծ երջանկություն էին համարում մեռանել՝ ձեռքերում բռնած ունենալով կովի պոչ, ո՛չ ոք բարեպաշտ հնդկացիներից չէր ուտում կովի միս։ Ապաշխարողքը ապաշխարության օրերում մոխիր էին ածում գլխներին, որ ստանում էին կովի այրած ապականութենոից։ Ինչ

128