ժամանակ կույս աղջիկը ստանում էր յուր կատարյալ հասակը, մեծ հանդեսով, երաժշտական նվագներով ման էին ածում նորա տան չորս կողմումը կուսական չափահասության խորհրդական նշանը։ Ամենայն հարս ուներ կախած յուր վզից ողջախոհության աստուծո պատկերը, այն խորհրդով, թե նոքա պատրաստ էին արդեն ամուսնական կյանքի համար։ Չնայելով այս բաների վերա՝ կապուսինյանք ստացան մի քանի ունկնդիրք. նոցա քարոզության մեծ պակասությունը այն էր, որ նոքա քրիստոնեական ճշմարտությունքը քարոզում էին շատ վերացական կերպով, առանց ամենևին կապելու նորան Հնդկաստանի հասարակաց կարգի հետ. այս էր պատճառը, որ չկարողացան հնդկաց հասարակ մարդերից կողմնակիցներ ճարել։ Հիսուսյանք միանգամայն ջոկ ճանապարհով ընթացան, նոքա սկսեցին քարոզել Ավետարանը այնպես, որ արդեն հարմար էր տեղական հավատին, որ կարո՛ղ էր հեթանոսության համար տանելի երևիլ։ Րոբերդ Նոբիլի հիսուսյանը հագավ առաջին անգամ բրամինի հագուստ և անվանվեցավ եվրոպական բրամին։ Նորանից օրինակ առին և այլ հիսուսյանք, նոքա թողում էին քրիստոնեական եկեղեցու մեջ հեթանոսական արարողություններ, թույլ էին տալի նորադարձերին խոստովանելուց հառաջ մոխիր ցանել գլխների վերա, որ ստացած էր կովի թրիքից. աղջիկներին ներում էին կրել ողջախոհության նշանը, ազնվականների և ռամիկների համար ջոկ եկեղեցիներ էին շինում, պատարագի ժամանակ պահում էին առհասարակ ո՛չ թե պապական, այլ հնդկական արարողություն. չէին կամենում մտանել ստորակարգ մարդերի տուն Սուրբ Խորհուրդին հաղորդելու համար, հիմնվելով այն բանի վերա, թե ամենայն բրամին պղծվում է՝ մտանելով ստորակարգ մարդու տուն։ Ահա Կլեմենտ X1-ի կոնդակի խոսքերը, որ կարդինալ Տուրնոնը տարավ Պոնդիշար. «Մեք չենք կարող այլևս համբերել, որ հոգևոր բժիշկները հրաժարվին ստորակարգ մարդերի այն հոգևոր օգնությունը մատուցանելուց, որից չէին հրաժարվում մինչև անգամ և հեթանոս բժիշկները (medici gentilis): Այսպես ևս Բենեդիկտոս XIV յուր կոնդակի մեջ առավել ազդու կերպով ասում է. «Մեք կամենում ենք և հրամայում ենք, որ ստորակարգ մարդերը Սուրբ Խորհուրդին հաղորդելու ժամանակ ճիշտ պահվի քահանայական կանոնը, և կատարվի այս ցանկությունը առանց հետաձգության (ulteriori dilatione remota): Բայց հիսուսյանք չէին հնազանդվում, և այսպիսի հրամաններ դուրս էին գալիս անդադար մինչև կարգի բոլորովին ջնջվիլը: Քրիստոնեական հավատի նախկին քարոզիչքը չէին ներգործում
Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/129
Արտաքին տեսք