Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հարմարվելով տեղի հանգամանքներին, որի մեջ գտանվում էին։ Այս գործերից մի քանիսը մանավանդ արժանի են հարցասիրության յուրյանը մանրամասն հանգամանքներով. բայց իմ հոդվածի սահմանը չի ներում երկար ու ձիգ խոսել այս մասին, վասնորո որքան կարելի է շատանում եմ համառոտ գրելով։ Նախ և հառաջ քանի մի խոսք ասենքՅափոնիայի հիսուսական առաքելության վերա։Այս երկիրը ուներ յուր առանձին սովորությունքը չիներից ստացած. սա ևս Չինաստանի նման հեռանում էր օտարասահման մարգերի հաղորդակցութենից, բայց այս տեղում թույլտվություն կար ամենայն տեսակ հավատ պաշտելու, միայն այն պայմանով, որ հակառակ չլինեին այդ հավատները տերութենական հիմնավոր օրենքներին։ Բnնզերը գլխավորքն էին այս զանազան կրոնապաշտութենների, որ ըստ մեծի մասին աղճատյալ բուդդականություն էր։ Սոքա մշտնջենական թշնամի էին այն մարդերին, որ անվանվում էին այնտեղ փիլիսոփոս կամ անհավատ։ Հիսուսյանք օգուտ քաղելով այս կրոնական թույլտվութենից սկսեցին Ավետարանի քարոզությունը կեսը յափոներեն կեսը լատիներեն. այնպես որ խեղճ անհավատները շատ անգամ մկրտվելով չէին իմանում, թե ի՞նչ է մկրտությունը կամ քրիստոնեությունը։ Հիսուսյանների Ավետարանի նախանձավորությունը չէր հագենում միայն քարոզութենով և մկրտելով. նոքա շատ անգամ կործանում էին հեթանոսական մեհյանները, խորտակում էին կուռքերը, որոնց փոխանակ կանգնեցնում էին Քրիստոսի խաչելությունը և տիրամոր պատկերը։ Զարմանք չէ՛, որ այսպիսի գործողութեններից հետո թշնամացան նորանց բոնզերը և հակառակորդ դուրս եկան, տեսանելով յուրյանց հավատի անարգությունը։ Շատ հիսուսյանք զոհ եղան նոցա վրեժխնդրությանը։ Բայց ի վերա այսր ամենայնի' հիսուսյանների խորամանկությամբ գործ կատարելը հաղթանակեց. նոքա ճարտարութենով կարողանում էին կռվեցնել միմյանց հետ Յափոնիայի զանազան իշխանները, որոնք մի կայսրի հպատակ էին, և խոստանալով նորանց պորտուգալացոց օգնությունը, հարկադրում էին ընդունել քրիստոնեական հավատը։ 1857 թվականին Յափոնիայի մեջ համարվում էր մինչև քսան հազար քրիստոնյա։ Հիսուսյանք, որ կամենում էին յուրյանց կարգը հանդիսացուցանել Եվրոպայի առաջևը, դեսպանություն ուղարկեցին Հռովմ, որի մեջ կային երեք հատ նորադարձ իշխաններ։ Պիոս IV պապը շատ փաղաքշանքով ընդունեց այս դեսպանությունը և Յափոնիայի համար եպիսկոպոս նշանակեց Լուդովիկոս Սոտելո ֆրանսիսկյան կրոնավորը, որ յուր բարեպաշտութենով և ճիշտ բարոյականութենով հռչակված հո

131