Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այսպես. նոքա ցույց էին տալիս ավետարանական վարդապետությունը, նորա բոլոր աստվածային պարզութենով, և այս էր պատճառը, որ քրիստոնեությունը տարածվում էր հրաշալի զորութենով և շուտութենով։ Նոքա ևս դուրս գալով Հրեաստանի միջից, մտան մի նոր աշխարհ, մի հարուստ և հպարտ աշխարհ, որ լի էր ոսկով և գոհարներով, որ արհամարհում էր ստրուկները. բայց ո՛չ մինը այս սուրբ քարոզիչներից տեսանելով Հռովմի այսպիսի շռայլությունը, չմտածեց փոփոխել քրիստոնեական հավատի ուսումը, խաչը թաքուցանել հեթանոսների առաջև հոգևոր հանդես կատարելու ժամանակ։ Ո՜չ ոք այն սուրբ քարոզիչներից չհերքեց ստրուկները, որ միշտ հալածված էին ազնվատոհմերից. սորա հակառակ սուրբ քարոզիչքը այս հասարակության մեջ քարոզում էին չարչարված աստվածը, հալածված Քրիստոսը, այն աստվածային մանուկը մսուրի մեջ խանձարրած։ Նոքա Հավիտենական քաղաքին, որ անչափ շռայլութենով հղփացած էր, ցույց տվեցին Գողգոթան և չարչարանքի բաժակը, և այս պատճառով ևս հաղթեցին, և հաղթական հանդիսացուցին հեթանոսների մեջ քրիստոնեական հավատը։ Ի՞նչ կարոտություն ուներ Հռովմ այնպիսի աստուծո, որ զգեստավորված էր ոսկով և զորացած կարողութենով․ այս զորության պատկերը շատ անգամ տեսած էր նա, բայց աստված խաչի վերա, որ սրբում էր ազատությունը և հավասարությունը ո՜չ միայն հռովմեական քաղաքացիների, այլ և բո¬ լոր մարգերի իբրև անդամների միևնույն մարդկության, որ ներկա Էր նորա աստվածայնության առաջևը, ահա թե ի'նչ բան հաղթեց հին աշ¬ խարհին և չէ գագարում ծաղկիլ և պտուղ բերել և նոր աշխարհում: Հիսուսյանը միևնույն գրության մեջ էին դեպի հնգկաց շռայլու¬ թյունը, զանազան վիճակներր և հազարամյա и ռվո բութ յուն քը, որպիսի գրության մեջ գտանվում էին քրիստոնեության առաջին քաՐոզք1ձՔՐ Հռովմ ում դեպի նորա հաստատ և հզոր քաղաքականությունը, որի հիմ¬ քը ստրկություն էր** Ոայց հիսուսյանը չհետևեցին տյս սուրբ և ճշմա¬ րիտ բարոզիչներին. նոքա գործ էին կատարում, հարմարվելով յուրյանը քաղաքական հաշիվների հետ, Լ այս էր պատճառը, որ ամենայն նո- րանց զոյա ցուցած ը աստիճան առ աստիճան քան գվում էր կարգի նեն¬ գավոր քաղաքականության շնչելուց։ Այսպես ահա' ներգործում էին հի¬ սուսյանը Հնդկաստանի մեջ։ Ցափոնիայում և Չինաստանում նոքա պա¬ հում են միևնույն ուղղությունը, միևնույն որսողական հոգին, միմիայն ՛՛■’ rSunima itaque de jure personarum divisio haec est, qurd omres homines aut liberi aut servi Dig. Lib. i, Tit. V, 4.

130