Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զինավորել կայսրը հիսուսյաններին: Րիկցի գործ գրեց Եվրոպայի մեջ բավական հասարակյալ մի խորամանկություն. բայց այս խորամանկությունը ուսումնական մանդարինները չկարողացան հասկանալ։ Նա մի թշնամանող տետրակ շարադրեց կայսրի վերա և տարածեց ժողովրդի մեջ: Երբ քննություն բացվեցավ այս բանի մասին, Րիկցի, ինքյան կողմնակից ունենալով մի քանի դյուրահավան մանդարիններ, կարողացավ համոզել և հավատացնել կայսրը, թե գլխավոր բոնզերից մինն է տետրակի հեղինակը, որ մանավանդ թշնամի է հիսուսյաններին։ Ողորմելի բոնզը մեռավ անտանելի չարչարանքի մեջ, մինչդեռ ջարդում էին նորա ոսկերքը գավազանով։ Բայց շատ չքաշեց հիսուսյանների հանգստությունը։ 1615 թվականին կայսրը, հավանելով մի մանդարինի առաջարկությանը, սարսափելի հալածանք հանեց նոցա վերա, որի պատճառները չբացահայտելու համար հիսուսյան կարգի պատմիչքը կամավ մասնակից են լինում Զաքարիայի պապանձմանը։ Շատերը կորան բանտի մեջ, մի քանիսին վիճակեցավ այն բոնզի մահը, որ զոհ էր եղել հիսուսյանների դավաճանությանը, ինչպես փոքր-ինչ հառաջ ասացի։ Այլ ի վերա կայսր ամենայնի,Սաղմոսի ասածի նման, թե ահա մեղավորք են և հաջողյալ է նոցա, սոցա ևս բախտը, մարդկության այն ոխերիմ թշնամին, սկսեց դարձյալ հաջողել: Թաթարները տիրելով Չինաստանի հյուսիսային նահանգներին, սպառնում էին կործանել Փեքին քաղաքը։ Ցիու մանդարինը, որ մտերիմ բարեկամ էր հիսուսյաններին, խորհուրդ տվեց կայսրին օգնություն կանչել պորտուգալացիքը. համոզելով, թե ոչ ոք նորանցից լավ չգիտե թնդանոթի գործածությունը, որով միմիայն կարելի էր ազատել Չինաստանը զարհուրելի թշնամիների ձեռքից. և թե անպատճառ հարկավոր է շահել հիսուսյանների սիրտը, որ նոքա միջնորդ լինին չինացոց և պորտուգալացոց մեջ։ Կայսրը համաձայնեցավ այս բանին. հիսուսյանները վերստին ետ կանչվեցան Չինաստան. իսկ թաթարները, պարապած լինելով յուրյանց սեփական խռովութեններովը, կտրեցին յուրյանց հարձակմունքը և ասպատակությունը Չինաստանից։ Հիսուսյանք առանց օգուտ քաղելու չթողեցին և այս բանը. նոքա սկսեցին քարոզել, թե յուրյանց աղոթքի զորութենովը կատարվել էր այդ, և այսպիսի ամոթալի խաբեբայությամբ ձեռք առեցին դարձյալ յուրյանց նախկին իրավունքը և գործը. և վերջապես ստացան միևնույն ույժը տերության Դռնումը։ Կայսրի սերը հիսուսյանների վերա մինչև այն աստիճան մեծ էր, որ նոցա համար տերութենական հիմնավոր օրենքներին հակառակ գործ գործեց։ Ադամ Շոյլլ հիսուսյանը ստացավ առաջնակարգ մանդա

183