Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

րինի արժանավորություն, որի պաշտոնը էր, նայելով աստղերի ընթացքին, մեկնել երկնքի կամքը, որ կայսրի հայրն էր համարվում։ Խորամանկ Շոյլլը շուտով տիրապետեց երկնքի որդու կամքին, ուղղակի և առանց հոժարությունը հարցանելու մուտք ստացավ կայսրի մոտ, որ չուներ և ո՛չ մի չինացի, դաստիարակ դարձավ կայսերական աթոռի ժառանգին և համարյա՛ թե ազատակամ կառավարիչ երկնային թագավորությանը։ Հիսուսյաններից շատերը ստացան մանդարինական արժանավորություն. և Չինաստանի առևտուրը Եվրոպայի հետ անցավ հիսուսյանների ձեռքը, որ ունեին յուրյանց սեփական գործակատարքը ամենայն ծովահայաց քաղաքներում։ Հոլլանդացիք ևս հետևում էին այս բանին. նոքա մեծագին ընծաներով եկան Կանտոն քաղաքը. բայց խարդախ Շոյլլը հավատացուց յուր աշակերտ կայսրին, թե հոլլանդացիք շատ փոքրիկ երկրի տեր էին հառաջ Եվրոպայի մեջ, հետո ապստամբեցան յուրյանց թագավորի ընդդեմ, ծովային ավազակ դարձան և այժմ աշխատում են Չինաստան մտանել, որպեսզի կայսրի թեթևահավատութենից օգուտ քաղելով՝ կողոպտեն աշխարհի հարստությունը։ Մատաղահաս կայսրը լսեց յուր վարժապետի խոսքին և արգելեց հոլլանդացոց առևտուր առնել Չինաստանի մեջ։ Հիսուսյանք շուտով ահա սկսեցին հալածել դոմինիկյան և ֆրանսիսկյան կրոնավորները, որ գալիս էին այնտեղ առաքելությամբ։ Մորալես անունով դոմինիկյանը, փրկվելով հիսուսյանների հալածանքից և Եվրոպա հասած, իմաց տվեց պապին Չինաստանի մեջ հիսուսյանների ձեռքով տարածված աղճատյալ քրիստոնեության մասին, և թե նոքա, քարոզելով Քրիստոսի Ավետարանը, չէին մտածում Քրիստոսի կենարար վարդապետութեններովը շինել չինացոց սիրտը և աշխատիլ նոցա հոգու փրկության համար, այլ հարմարում էին Ավետարանը չինացոց սովորության հետ, որպեսզի կարողանան որսալ չինացոց սիրտը և իրավունք և հարստություն ճարել յուրյանց կարգի համար։ Իննովկենտիոս X պապը ընդունեց դոմինիկյանները յուր պաշտպանության տակ և դատապարտեց հիսուսյան կրոնավորները։ Բայց հիսուսյանք շուտով Հռովմ ուղարկեցին մի պալատական, հիսուսյան Պետրոս Մարտինի անունով, որ կարողացավ համոզել Իննովկենտիոս X-ի հաջորդ Ալեքսանդր VII պապը և հավատացնել նորան, թե դոմինիկյանք ինքյանք են մեղավոր, թե նոքա նախանձելով հիսուսյաններին՝ զրպարտել են նորանց։ Նոր պապը դատապարտեց դոմինիկյանները և արդարացուց հիսուսյան ընկերությունը, որ գտանվում էր Չինաստանի մեջ։ Այս բանից ահա սկսեց այն արժանահիշատակ վեճը երկու կարգի 134