գիլը կամ վշտացնելը (?), արժանի էին լինում մահու դատապարտության: Ամենայն տարի հավաքվում էին խորհրդականք և քննում էին տարեկան բոլոր գործերը. նոր օրենքներ դնում էին և հիները փոխում: Հիսուսյանների գլխավոր խորհուդը այն էր, որ ուսուցանեն պարագվայեցիներին կարգ և պահեն նորանց կատարյալ տգիտության մեջ. այս պատճառով հեռացնում էին նորանցից ամենայն գիտություն, որ դեպի չարը կարելի էր գործ դնել։ Մասնավոր սեփականությունք ջնջված էին. հասարակաց քրտունքի պտուղը պատկանում էին հիսուսյաններին, որոնք բաժին էին տալիս աշխատողներին այնքան սահմանափակ, որով հազիվ թե կարելի էր լցուցանել կյանքի անհրաժեշտ պիտույքը: Այս բաներից կարելի է եզրափակել, թե ի՞նչքան մեծ գանձ էր բերում կարգին այս հարուստ երկիրը, որի բնակիչքը բավականանում էին միմիայն անհրաժեշտ հարկավորութեններով. և ի՛նչքան աշխատություն պիտո է գործ դնեին հիսուսյանք, որ ջնջեին Պարագվայի և Եվրոպայի միմյանց հետ կապակցությունը։ Բոլոր երկիրը, ինչպես վկայում է Պոդոզի քաղաքի ընդհանրական նահանգապետը Դոն Մատիա դը Հորտարին, բաժանած էր երեսունվեց եկեղեցական գավառներ (վիճակ), որոնցից յուրաքանչյուրքը ունեին յուրյանց մեջ մինչև տասն հազար ընտանիք։ Բացի ոսկու, արծաթի, կտավեղենների անհամար գործարաններից, Պարագվայի մեջ ունեին ձուլարան, ուր շինում էին թնդանոթներ և այլ զանազան զենքեր, որ հիսուսյանք գործ էին ածում պատերազմի ժամանակ դրացի հնդկացիների հետ կամ վաճառում էին եվրոպացոց։ Հիսուսյանները համաշխարհական առևտուր ունեին Պարագվայի բուսական բերքերի. մանավանդ բամբակի, շաքարի, թաբակի, զանազան մորթերի և այլ բաների։ Վեց տարին մի անգամ գալիս էր գեներալ պրոկուրորը, հաշվում էր եկամուտքը և գոյացած դրամը մուրհակներով ուղարկում էր Հռովմ գեներալի ձեռքը։ Յուրաքանչյուր գավառում կային շտեմարաններ, ուր պահվում էին վաճառելի ապրանքները. ոսկի, արծաթ, գոհարեղենք. նոցա երևելի վաճառատեղիք էին Սանտա Ֆե, Բուենոս Այրես և Տուկուման. միմիայն այս վաճառատեղիքը տարեկան արդյունք բերում էին առավել քան տասն միլիոն տալլեր։
Այս տերութենական կառավարության մեջ երևում է հիսուսյանների հաղթականությունը, այս տեղում ցույց տվեցին նոքա կատարելապես յուրյանց բնավորությունը։ Բայց այս խորհրդական հատվածը ունի՞ արդյոք յուր մեջ մեծ թագավորության սկիզբն. ամենայն տեղ, ուր