Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սկսանում է պատմական կյանքը, մեք տեսանում ենք ստեպ արյունահեղ պատերազմներ, որոնցով ամրանում է ազգի մատաղահաս զորությունքր, իսկ այստեղ՝ մի զարհուրելի հանգստություն։ Հիսուսականության հոգին չորացո՛ւց այս կուսական երկիրը... Նա չէ կարող հառաջացուցանել Գվատիմոզին կամ Մոնտեզումոն։ Կարգը պատրաստ է կործանվիլ, բայց Պարագվայի ժողովուրդը կենդանացնում է նորան յուր անմատչելի սահմաններում, լինելով օրըստօրե առավել խորհրդական, առավել անմռունչ։ Հիսուսյանների ցանկությունը իրագործվեցավ. երեվեցավ մի տերություն առանց շնչառության, առանց շարժողության, զրկված կյանքի ամենայն նշաններից։ Հիսուսյան կարգի պատմությունը Եվրոպայի մեջ ցույց է տալիս երկու ուղղություն։ XV և XVI դարերումը կարգը պատերազմում է թագավորների միապետական իշխանության հետ, և այն կարգադրութենների հետ, որ պաշտպան էին այս իշխանութեններին։ Այս ժամանակներումը նոր էին կազմվում Եվրոպայի մեծ միապետությունքը, այսինքն Ֆրանսիան, Սպանիան, Գերմանական կայսերությունը (Ավստրիական տան ժառանգական երկիրները) և Անգլիան։ Միապետական իշխանության մեջ երևում էր ազգերի կյանքը. նա նկարագրում էր միջին դարերի լուսավորության հետևանքը. Միություն, Ազգություն, Թագավորություն։ Ահա այս կենդանացուցիչ իշխանության ընդդեմ դուրս եկան հիսուսյան հասարակապետական քարոզիչքը. մանավանդ Բելլարմին, Մարիաննա, Ալֆոնս Սալմերոն և էմմանուել Սպա. և ո՞վ կարող էր մտածել. նոքա ընդդեմ դուրս եկան ժողովրդական իրավունքի անունով, իհարկե խառնելով նորա հետ յուրյանց աստվածպետական հասարակապետության տեսությունը։ Կերպարանագործելով այս միտքը, նոքա ամենայն իշխանության հիմք ընդունում են թագավորության մեջ այն, ինչ որ ասացին XVIII դարու հեղինակները և հասարակապետության քարոզիչքը. Րուսսոն և Մոնտեսկիեն — beneplacita multitudinis. բայց այս XVI դարու ժողովրդապետականները ինքյանք ջնջում էին յուրյանց գաղափարը, ամենայն իշխանութենից վեր դասելով պապի իշխանությունը. այս ճանապարհով և յուրյանց կարգի իշխանությունը։ Բայց ինչպես առաջին հոդվածի մեջ հիշվեցավ, հանգամանքների դժվարությունքը արգելառիթ էին այս տեսությանը, ժողովրդի պատմական կյանքը դեռևս չէր ամրացել, տերությունքը դեռ չէին կարող կուլ տալ մասնավոր իշխանությունքը, որ դեռևս չէին ոչնչացած, վասնորո Սարպի և այլ հասարակապետական քարոզիչք, հասկանում էին

142