հրամայում են եկեղեցական կանոնները, այն ժամանակ թագավոր Հենրիկոսը կքարոզե նորան նեռն, սուտ Քրիստոս, և կունենա նորա հետ մշտնջենական և անհաշտ պատերազմ... Եթե առաջվա ժամանակներումը նորա նախորդ թագավորները գիտեին ինչպես պատժել այսպիսի մարդերի ամբարտավանությունը {de tels galants,), ինչպես Սիքստոս պապն է, երբ նոքա մոռանում էին յուրյանց պաշտոնը և խառնվում էին աշխարհական գործերի մեջ, այնպես և վերոհիշյալ Ֆրանսիայի և Նավարրայի թագավոր Հենրիկոսը, որ ոչինչ բանով յուրյան նախորդներից պակաս չէ, հույս ունի Աստուծո օգնութենովը վրեժխնդիր լինել այն անպատվությանը, որ բերեցին նորա արյունի, նորա տան և բոլոր Ֆրանսիայի պարլամենտների վերա»։ Այս սպառնալիքով լիքը նամակը գրելուց հետո, Հենրիկոս IV-ը ընդունեց պապական դավանությունը, որպես թե այն դիտավորությամբ, որ ապացուցանե, թե ինքը կատարեց այս գործը ո՛չ թե պապից երկյուղ կրելով- Paris vaut blen une messe!* ասաց նա և փառավոր հաղթանակով մտավ Փարիզ։ Այս միջոցին վախճանեցավ Սիքստոս V-ը, շուտով նորա քամակից մեռավ և Գրիգոր XIV-ը, որ անցել էր պապական աթոռը արդեն խոր ծերության մեջ։ Նորան հաջորդեց Կլեմենտ VIII-ը, որի մոտ ուղարկվեցան շուտով դեսպաններ Հենրիկոս IV-ի կողմից—Դյուպերրոն դ՛Օսսա՛, այն մասին, որ խնդրեն չքացնել Հենրիկոս IV-ի ընդդեմ գրված նզովքի կոնդակը։ Պապը շատ սիրով ընդունեց Հենրիկոսի դեսպանքը, բայց պահանջեց անպատճառ, որ թույլ տան այս դեսպանքը ծեծել յուրյանց գավազաններով թագավորի անվան վերա, բոլոր կարդինալների ներկայությամբը։ Ազնվասիրտ դեսպանները երկար ժամանակ վիճելուց հետո, համաձայնեցան կրել այս հոգևոր պատիժը. բայց այն պայմանով, որ այդ կատարվի եկեղեցու մեջ, կարդինալները հագած լինին յուրյանց կարդինալական հոգևոր զգեստքը և թույլ տրվի յուրյանց, դեսպաններին, կանգնած լինել պատիժը կատարելու ժամանակ։ Հենրիկոս IV-ը ամենևին անհավան գտանվեց այս կատակերգությանը, բայց կարծեց, թե ահա վերջանում է դորանով ամենայն անհամաձայնություն, թե վերջապես կսկսի հանգստութենով վարել յուր թագավորությունը։ Մի ամսից հետո հայտնագործած ապստամբական դաշնադրությունը ցույց
- Ես կարծում եմ, որ Փարիզն արժանի է մի պատարագի (ֆր.):
- Dupln, De antique ecclesiae disciplina.
150