Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ջից: Նոքա, որ դուրս չգնան, կամ մյուս անգամ ոտք կոխեն Ֆրանսիայի աշխարհը, պիտո է պատժվին իբրև թագավորի հրամանի հայտնի հակառակորդներ»: Եվ արդարև, հիսուսյանք դուրս եկան Ֆրանսիայից, բայց նոցա մի մասնը մնաց Հիեննայում և Լանգեդոկում, ուր դեռևս կարող էին մի կերպով դիմանալ Սրբազան Լիգայի կողմնակիցքը: Հիսուսյան կարգի բոլոր թղթերը կնքվեցան: Հեյնար հիսուսյանի մի շարադրության մեջ գտանվեցան այնպիսի խոսքեր, որ անարժան էին գրելու: Հեյնարին կախեցին: Պարլամենտը վճռեց քանդել այն տունը, ուր բնակվում էր Շատել, և նորա տեղում մի բուրգ շինել թագավորի փրկության համար և հիսւոսյան աբեղաների Ֆրանսիայից աքսորելու հիշատակի համար: Բուրգի վերա կար հետևյալ վերնագիրը.

S. P. Q. P.

Extinctorl pestiferae factionis hi8spanicae, incommitate ejus et

vindicta

parricidil laeti, majestate ejus devotissimi.

Duplex potestas ista fatorum fuit;

Gallis saluti quod foret Gallis dare,

Servare Gallis quod dedissent optimum.

Այս միջոցին Հենրիկոսը մտածում էր բաժանվիլ յուր Մարգարիտա Վալուա կնոջից, որ քանի տարով մեծ էր յուրյանից, և որի հետ պսակվել էր՝ հարմարվելով քաղաքական հանգամանքներին: Պապը խոստացավ լուծանել այս ամուսնական կապը. միայն խնդրում էր ետ կանչել հիսուսյանները աքսորից. որպես թե, ինչպես ասում էր, Փարիզի մեջ այս բանից վիրավորված մարդիկը զինաթափ առնելու համար: Հենրիկոս IV-ը ամենևին չէր սիրում յուր կինը, շատ ընդդեմ էր նորան Մարգարիտան, որի հետ պսակված օրը Փարիզը արյունով էր լվացվել**, այս պատճառով խոստացավ պապին մի քանի ժամանակից հետո կատարել նորա պահանջածը. այսինքն, ետ գանչել աքսորից հիսուսյան աբեղայքը: Պսակը քակվեցավ և Հենրիկոսը գնաց Լիոն, յուր երկրորդ կնոջ՝ Մարիա Մեդիչիսի ընդառաջ, որ այն ժամանակվա գեղեցիկներից առա —

  • Սպանիական կորստաբեր ընկերության կործանողին, նորա ողջության և հայրասպանների վրեժխնդրության վերա ուրախացողքը և նորա մեծության պատվասիրողքը: Կրկնապատիկ եղավ ճակատագրի խորհուրդը, որ է տալ գաղիացոց, ինչ որ կարող էր փերկավետ լինել նոցա, և պահպանել գազղիացոց համար ինչ որ նա տված էր նոցա շատ պատվականներից:
    • Ես հիշում եմ Բարթոլոմեոսյան գիշերը:
153