Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նորա հավատարմությունը և սիրելի մնաց նորան մինչև մահը։ Դյուբաուա առաջին նախարար լինելուց հետո աշխատում էր ստանալ կարդինալական գլխարկը․ վասնորո ամենայն կերպ շարունակում էր օգնել պապին և հիսուսյաններին, թեպետև ինքը ոչինչ հավատ չեր պաշտում։ Պարլամենտը, որ չէր կամենում օրագրի մեջ արձանագրել Օրլեանյան դուքսի հրովարտակը «Unigenitus» կոնդակը Ֆրանսիայի մեջ իբրև կրոնական հավատալիք ընդունելու մասին, նախարարի հրամանովը մեծ անպատվությամբ աքսորվեցավ Փարիզից և գնաց հեռացավ Պոնդուազ։ Այս քաղաքի մեջ 1720 թվականին մարտի 4 օրումը պարլամենտի անդամքը ընդունեցին «Unigenitus» կոնդակը իբրև կրոնական հավատալիք, վասնորո վերադարձան աքսորանքից։ Դյուբուա ստացավ կարդինալությունը․ հիսուսյանք հանդիսացան հաղթական։ Շուտով սորանից հետո Լուդովիկոս XV-ը ձեռք առեց Ֆրանսիայի կառավարությունը․ ժողովուրդը զայրացած էր սաստիկ հիսուսյանների վերա։ Շատերը մեռանում էին առանց հաղորդության, բայց չէին ընդունում «Unigenitus» կոնդակը իբրև կրոնական հավատալիք։ Հանսենյանք համարվում էին մարտիրոսք, և նոցա վերագրվում էին զանազան հրաշագործությունք։ Այն ժամանակ հանսենյանների մեջ հռչակվեցավ մանավանդ մի մարդ Ֆրանսիսկոս Պապի անունով, որ ծագում էր մի ազնվական ազգատոհմից։ Սա վաճառեց յուր ունեցած կայքը, արծաթը բաժանեց աղքատներին, իսկ ինքը ապրում էր ողորմութենով։ Այսպիսի դրության մեջ ապրեցավ նա 1722 թվականից մինչև 1727 թվականը․ վերջապես բոլորովին հրաժարվեցավ աշխարհքից և առանձնանալով մի այրի մեջ՝ սովամահ մեռավ։ Այսպիսի անովոր դիպվածը XVIII անհավատ դարումը պիտո է, որ տպավորություն գործեր հասարակ ժողովրդի վերա։ Այո՛, երբ Պարիի մահվան լուրը տարածվեցավ մայրաքաղաքի մեջ, ամենայն ոք վազում էր դեպի այրը, ուր բնակվում էր Պարի՛ն, կտրատում էին մեռածի շորերը և, իբրև մի սուրբ նշխար, պահում էին յուրյանց մոտ։ Նորան մեծ հանդեսով թաղեցին հասարակաց ծախսով․ ժողովուրդը ամենայն օր գումարվում էր նորա գերեզմանի վերա․ որպես թե նորանով գործված զանազան հրաշքների պատմություն էին լինում։ Իհարկե, թագավորական պալատը և հասարակության վերին կարգը ծօծաղում էին այս բանի վերա․ բայց հոգևորականք, մանավանդ կարդինալ դը Նոյալը ջատագով էին նորան։ Նոքա ինքյանք տարածում էին այսպիսի լուրեր և պաշտպանում էին ուրիշից դուրս եկածները, որպեսզի առավել ևս զայրացնեն ժողովուրդը հիսուսյանների ընդդեմ,

165