Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց ցավը այս էր, որ կարդինալ դը Նոյալը շուտով վախճանեցավ խոր ծերության մեջ։ Նորա փոխանակ հիսուսյանների խորամանկութենով Փարիզի արքեպիսկոպոս նշանակվեցավ Քրիստափոր դը Բոմոմ անունով անուսումն և անկիրթ, բայց խիստ և կամակոր մարդը, որ մի քայլ ևս չէր փոխում առանց հիսուսյանների կամքին։ Այս մարդը սարսափելի հալածանք հանեց հանսենյանների վերա, արգելեց վերջին թոշակը, եթե մեռանողը դեռ կենդանության ժամանակ չէր ընդունել (Unigenitus) կոնդակը իբրև կրոնական հավատալիք։ Ժողովրդի վրրդովումը սաստկանում էր. ապստամբությունը պատրաստ էր ահա՛ վառիլ Փարիզի մեջ։ Էուդովիկոս XV֊ը կամելով փակել այս ապստամբության առաջը՜ համաձայնեցավ պարլամենտի անդադար առաջարկությանը և որոշեց հրատարակել. թե ա) «Թեպետև «Unigenitus» կոնդակը Ֆրանսիայի թագավորած հռովմեական դավանության մեջ կրոնական հավատալիք չէ, սակայն պիտո է Նորան հնազանդվիլ». բ) «Հոգևոր և մարմնավոր դատարանները պարտական են չարագործություն ճանաչել հոգևոր աստիճանավորների վերջին թոշակից այն մարդիկը զրկելը, որ (Unigenitus) կոնդակը չէին ընդունած իբրև կրոնական հավատալիք». գ) «Մինչև այժմ այս կոնդակի մասին եղած վեճերը և խոսակցությունքը տրվում են մոռացության»։ Այս թագավորական հրովարտակը, տարակույս չկար, որ պիտո է զայրացներ հիսուսյանները։ Արդարև, նոցա ատելության հետևանքը շուտով դուրս երևեցան։ 1757 թվականի հունվարի 5-ի երեկոյան ժամը վեցին Լյուդովիկոս XV-ը կառք նստավ, որ գնա Տրիանոն։ Հանկարծ սաստիկ զարկ զգաց կողքումը և գանչեց. „On m’a donne un furieux coup de poing", հետո արյուն տեսանելով ձեռքի վերա բոլորովին գունաթափվեցավ և ասելով «ես վիրավորված եմ», ցնցվեցավ երկյուղիցը, թեպետև վերքը անվտանգ էր միանգամայն: Այս միջոցին ամենայն աչք դարձավ այն մարդի վերա, որ կանգնած էր թագավորի մոտ առանց գլխարկը հանելու։ Զինվորքը հափշտակեցին այս մարդը և գտան նորա գրպանի մեջ երկու երկսայրի դանակներ մինը՝ մեծ, մյուսը՝ փոքր, զմելինի նման։ Փոքր դանակովն էր նա վիրավորել, այս պատճառով անվտանգ էր դրած վերքը։ Այս մարդը անվանվում էր Րոբեր-Ֆրանսիսկոս Դամիեն, որ ծառայում էր հիսուսյան կոլլեգիումի մեջ իբրև աշխարհական ժողովող: Սա մի շատ անկիրթ մարդ էր, և քաղաքական գործերը ամենևին օտար էին սորան, վասնորո երբեք չէր

Բռունցքի մի ուժգին հարված հասցրին ինձ (ֆր.) : 166