զայս ամենայն յանուրջս անցեալ, և ո′չ կամին զգալ, թէ որ ինչ ընդ եւրոպացիս էանց, նույն կարէ անցանել ընդ հայս, ըստ որում և Հայոց ազգ չէ արտականոն ինչ բացառութիւն յընդհանուրն մարդկութենէ, մեք հաւատարիմ առնեմք զպատուելիսդ, զի բնութիւնն և ժամանակն միօրինակ և միով անստերիւր կանոնաւ վարին ընդ ամենայն ազգս և ազինս և ոչ ոք ուժէ ճակատ յարդարել ընդդէմ ներգործութեան ժամանակին և պահանջման բնութեանն. զանազանութիւնի նոսա գէթ այս նկատի, զի եւրոպէականք [ոտնկառոյց ունելով ի հող իւրեանց հայրենի], արդէն զընթացսն կատարեալ, ելին անցին ի գահագլուխ թագաւորութեան գիտութեանց. իսկ հայոցս՝ [ թէև յօտարութեան վայրի] նոր ուրեմն շնորհեցաւ զհետ ընթանալ նոցա, թերևս և շնորհեսցի յԱմենակալ Տեառնէ՝ եթէ հնասէրք հայոց՝ խնամ տարեալ հայկական մանկտւոյն, որ ի բերան առեալ զանուղ և զանծուծ ուղղականն և զսեռականն՝ [զղուին և նողկտան, ցամաքին և չորանան հոգւով, զգեցցեն զայնքան գէթ արութիւն առ խոստովանելոյ միայն զճշմարտութիւնս, և ի բաց յանձնէ քեցելոյ զախտ անխորհուրդ հնասիրութեան, որով ի մի հոգի և ի մի կամս բոլորևալ լուսաւոր մտածողացն՝ ձգտեսցին այնուհետև բերել յանձինս իւրեանց զկենդանագիր ժիր սերմանացանի ի բանական անդաստան Հայկեան մանկտլոյն։
Առողջահայեաց հեղինակ զարդիս ի մէնջ ջատագովեալ «Վարդապեաարանի կրօնի», զսոյն զայս լուսափայլ ճշմարտութիւն վաղ ուրեմն [ծանուցեալ] ի հրատարակել զՀոգեբանութիւն իւր տպագրութեամբ յամի Տեառն 1851 ի յառաջաբանութեան անդ նորին յեղու իմաստասիրական ոճով բանից զայս ամենայն ի լսելիս մերայոց, որոց ունիցին առողջ ականջս լսելոյ, և այսպէս ահա կատարելով արդարապէս զիւր գործ, հրատարակէ զառաջինն ի նոր լեզու երկասիրութիւն, մակագրեալ՝ «Առաջին հոգեղէն կերակուր Հայազգի երեխաների համար», զկնի որոյ ի շինութիւն Հայաստանեայց եկեղեցւոյ ընծայէ ազգին «զՎարդապետարանն կրօնի» իմաստուն յառաջաբանիւն։
[Թողցի] մեզ աստանօր պարզապէս խոստովանիլ զճշմարտութիւնն, թէ [այս] առաջին [անգամ է], զի Ազգ հայոց [ի լեզու հասկանալի] ընթեռնու և [տեղեկանալ իւրոցն] պարտականութեանց իւր առ [անձն իւր], առ ընկերն, և առ Աստուած, և որ ինչ վերաբերին յաստուածայինն վարդապետութեան։ Թէպէտ հարք նախնականը ի սկզբանէ անտի Հայոցս քրիստոնէութեան աւանդեցին ազգին, եթէ ո՛չ ըստ այսմ կանոնի, գէթ այլապես, որչափ ղօրեցինն, սակայն գոլով նոցա մատենագրեալ ի
2-294