Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծանր պարտականություն կար մի մարդու վերա , որ կամեր կատարել կրիտիկոսի (ուսումնական դատավորի)պարտականություն, ամենևին ազատ պահելով յուր անձը կանխակալ սովորութեններից և կարծիքներից։ Թե ի՞նչ պատճառով տալիս ենք մեր հոդվածին մի այսպիսի հառաջաբան, պատվելի ընթերցողքը կիմանան սկզբից մինչև վերջը կարդալով այս հոդվածը։ Մեր ազգի մեջ մի սխալ կարծիք է տարածված, թե կրիտիկան վատ բան է, թե նա մարդ է խայտառակում, թե նա հեղինակի պակասություները երեսին զարկելով ծիծաղում է նորա վերա և ցույց է տալիս հասարակությանը մի այսպիսի հեղինակի տգիտությունը որևիցե բանի մեջ։ Այս կարծիքով մոլորված են մինչև անգամ և շատերը այն հայազգի սխոլաստիկ (դպրոցական) ուսումնականներից, որոնք մի երկու բառ ուսանելով ծուռ ու սխալ միմյանց մոտ շարել, համարում էին յուրյանց անձը Խորենացի ու Եղիշե։ Մեր այսպես խոսածը առանց հիմքի չէ։ 1853 թվակ. մի հայ սխոլաստիկ Թիֆլիզ քազաքից ուղարկել էր յուր մոսկվացի համախոհ սխոլաստիկին*, որպես կրիտիկա մի թիֆլիզաբնակ գաղթական․․․ պարոնի գործի վերա, այն խորհրդով, որ մոսկվացի հայ սխոլաստիկը այդ բանը արտագրել տա աշակերտներին և ցրվե ազգի մեջ այդ անճոռնի փիլիսոփայության օրինակները, որպեսզի դորանով խայտառակվի այն պարոնի գործը։ Մոսկվացի հայ սխոլաստիկը մի առանձին հաճությամբ կատարեց այդ հանձնարարությունը և դեռևս մեղադրելով թիֆլիզեցի հայ սխոլաստիկին, թե սա շտապել է այդ բանը գրելու. մի ասա՛ որ մոսկվացի հայ սխոլաստիկը, ինքը ևս պատրաստել էր մի այդպիսի ծակ մարգարեություն։ Սա հանդիպողին ցույց էր տալիս այդ անհամ, տգեղ, անհեթեթ, թույլ և ամենացած գործը. պատահեցավ ինձ ևս ընթեռնուլ, որի բովանդակությունը այս էր, թե այսինչ պարոն Թիֆլիզումը շինել է մի գիրք, որ 1840 քանի թվականներին տպվել է Մոսկվայում․ այս գրքի մեջ գտել է այդ թիֆլիզեցի հայ սխոլաստիկը սխալները, և թե դորա

  • Պարկեշտությունը թույլ չէ տալիս մեզ հայտնել այստեղ այս սխոլաստիկների

անունները և տարակույս չունինք, որ այդ պարոնները ինքյանք յուրյանց գործից կճանաչեն այստեղ յուրյանց անձը և գուցե կհրաժարվին ապագայումը այդպիսի երեխայական գործերից։

    • Մոսկվացի հայ սխոլաստիկը ևս խոսում էր ամենայն տեղ այս սխալների վերա և պարծենում էր, թե այսինչ պարոնի աշխատության մեջ այսքան սխալ գտա։ Նա թվով

էր խոսում, բայց ես մոռացել եմ թիվը։


174