պատիվ Նազարյանցի գիրքը, և իսկույն համաձայնելով հաստատելու են մեր փոքր ի շատե ասածները։ Այժմ հայոց մանուկը Ռուսաստանի մեջ կարող է առնել յուր ձեռքը մի գիրք և հոգեպես զվարճանալ․ և գերապատիվ հեղինակը, շատ հաջողությանբ հասած լինելով յուր նպատակին, կարո՛ղ է մխիթարվել, որ յուր աշխատությունը, յուր տարիներով չարչարանքի վաստակը դարձած է այս րոպեիս մի րոպեիս մի հավիտենական գեղեցիկ արձան, որով պիտո է անմահանա նորա միշտ գեղեցիկ անունը։ Լեզուն, որով գրված է այդ գիրքը, առավել ճոխ է, առավել հարուստ և առավել մոտ կենդանի ժողովրդի բարբառին, քան թե հեղինակի այլ գրվածքը մինչև այսօր․ և այս լեզվի օր ըստ օրե ավելի մեծ քայլերով առաջ գնալը բացահայտ է արդեն, եթե համեմատենք միմյանց հետ նույն մատենագրի <<Առաջին հոգեղեն կերակուրը հայոց երեխաների համար>>, <<Վարդապետարանը կրոնի>>․ և այժմյան <<Նոր հայախոսության հանդեսը>>։ Այո՛, ցանկանում ենք առավել ժողովրդացած տեսանել նորա լեզուն․ պատճառ, տեղ-տեղ ավելի մոտ է հին լեզվին քան թե ժողովրդական բարբառին։ Բայց այստեղ բառերը չեն միայն դժվարացուցիչքը, այլև մտքերը և հեղինակի անձնավորությունը․ չի կարելի պահանջել, որ ամենայն մարդ մի կերպ խոսի, կամ թե վերին կամ գեղեցիկ մտքեր բացատրվին խաժամուժ ամբոխի անկապ ու կցկտուր լեզվի ձևերով։ Ամենայն որևիցե լուսավորյալ ազգերի մեջ, չնայելով որ մատենագրությունը ժողովրդական է, այնուամենայնիվ հեղինակի գրածը ավելի բարձր է, ավելի գերազանց է, քան թե այն լեզուն, որ ժողովուրդը խոսում էր հասարակ կեցության մեջ։ ՉԷ․ լինինք խելացի մեր պահանջողությունների մեջ, չպահանջենք հեղինակիցը մի անկարելի բան․ թող որ նա այնքան մեծ աշխատություն հանձն առած ու գլուխ բերած, այնքան հստակ և գեղեցիկ ոճով խոսելով յուր գրքի մեջ, այնուամենայնիվ, այնքան համեստ է և բարեհոգի, չկամի երբեք յուր խոսելու ոճը «ամեն տեղ զուտ ոսկի, այլ հոգով չափ պատրաստ էր ուսանել յուրյանից լավ խոսողներից». միայն թե մի օր հառաջ, եթե կան հանդես ելանեին այդ ավելի գեղեցիկ հայախոսքը, մեր ամեններիս մխիթարության ու դաստիարակության համար: Առհասարակ մեծ շնորհակալության արժանի բան է, որ գերապատիվ հեղինակը, յուր բազմապարունակ գրքի մեջ, այդքան հանդես է բացել ժողովրդական լեզվին. իսկ թե երբեմն ո՛չ հայաբար, այլ եվրոպեաբար բացատրել է յուր միտքը, դորա պատճառը կարծում ենք այն,
Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/181
Արտաքին տեսք