Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՄԱՀԱՑՈՒՑԱԿ

<ՀԱՆԳՈՒՑՅԱԼ ԳԵՎՈՐԳ ԳԵՂԱՄՅԱՆԻ>

Այո՛, հոգով չափ ցանկալի էր մեզ, մեր գրչի միջնորդությամբ, ավետավոր լուրեր տալ մեր ազգին, բայց մի չար բախտով այս րոպեիս հարկադրված ենք մեր գրիչը շաղախել արտասուքով. պատճառ, պիտո է մեզ այսօր բոթաբեր լինել մի առաքինի հայազնյա երիտասարդի վաղահաս վախճանի մասին, որի վերա, անտարակույս, սուգ առնելու է ամենայն, յուր ազգի օգտին և հառաջադիմության ցանկացող հայ մարգը։ Շատ չունի Հայաստանը այսպիսի առաքինիք յուր զավակների մեջ, և այս է պատճառը, որ առավել զգալի է անկեղծ սրտերին, եթե փոքրանում էր և այդ սակավ եղած ընտիրների թիվը։ Այս առաքինի երիտասարդը, որ թռավ գնաց մեզանից էր ազնվատոհմ, Գևորգ Նազարյան Գեղամյանցը։ Կարծում ենք, ախորժ կլինի մեր բարեմիտ հայերին մի քանի տեղեկությունք ստանալ դորա կյանքի հանգամանքների մասին, որ համառոտիվ դնում ենք այստեղ, ինչպես հայտնի են դոքա նույն իսկ հանգուցելու բերանից լսվելով։ Քաղաքով երևանցի էր նա, որդի ազնվատոհմ Նազարի Գեղամյանց, որ յուր նախահարց ժառանգությամբ տիրում էր Գեղամա ծովակին, մինչդեռ Հայաստանը գտանվում էր պարսից իշխանության տակ։ Գևորգ Գեղամյանցը, ինչպես վկայում է նորա ծննդաբանական թուղթը կայսերական համալսարանի դիվանատան մեջ, ծնած է 1831 թվականին։ Յուր սկզբնական կրթությունը ստացավ նա Երևան քաղաքում, երևելի հայկազն Խաչատուր Աբովյանի ձեռքով, որ, 1835 թվականին -Այս արժանավոր, մեծ ազգասեր հայը, որդի իշխանապատիվ Ապովի Վիրապյան, Քանաքեռ գյուղից, ուրարակիր սարկավագ էջմիածնու վանքի Եփրեմ կաթողիկոսի օրերումը, յուր առաջին դաստիարակութենից հետո էջմիածնու խցերի մեջ, յուր հոգաբարձու Անտոն եպիսկոպոսի հետ գալիս է Հաղպատ։ Այստեղից տեղափոխվելով հետո դեպի Թիֆլիզ՝ հանձնվում է ղարարաղցի Պողոս վարդապետին, որ սկսյալ մոտ 1820 թվակ. Թիֆլիզի Տափիթաղի վանքումը յուր խցի մեջ ուսուցանում էր աշակերտներ։ Ապովյանը,

183