Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/189

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տիարակին, Դորպատ գնալ և այնտեղ կատարել յուր ուսման ընթացքը, բայց զանազան պատճառներ հարկադրեցին նորան դառնալ Մոսկվա և այնտեղ ուսանել Կովկասյան կոմիտեի ծախքով: Այսպիսի հանգամանքներով, 1851 թվականի օգոստոս ամսումը, քսան տարեկան հասակում մտավ հանգուցյալը Մոսկվայի կայսերական համալսարանը, որպես ուսանող բժշկականության: Բժշկական ֆակուլտետի դեկան և ուսուցչապետ Անքե վարդապետը իսկույն սիրեց նորան, միտ դնելով այն բանագիտությանը, որ ցույց տվեց հանգուցյալը ընդունելության հարցափորձի մեջ: Տկար կազմվածքի վիճակված էր առհասարակ մեր բարեկամը, և արդյոք անընդհատ աշխատութենի՞ց, թե Մոսկվայի ցուրտ եղանակի ազդեցութենից, որին անսովոր են առհասարակ հարավի բնակիչքը, հանգուցյալը սաստիկ տկարացավ յուր ուսումնական ասպարեզի առաջին ընթացում, այնպես որ անհնար եղավ նորան, տարու վերջումը ենթարկվիլ հարցափորձության, տեղափող լինելու դեպի երկրորդ ուսումնակարգը: Ամառը, քաղաքից դուրս բնակվելով և զանազան բժշկական հնարներ գործ դնելով, բավական ամրացուց յուր առողջությունը այնքան, որ կարողացավ ավարտել յուր ուսման ամբողջ ընթացքը անցյալ 1857 թվականի մայիս ամսումը: Նորա ազգասեր և միշտ վառ հոգին, թեև շատ պարապած լիներ առանձին գործերով, քաղցր հաճությամբ սովոր էր մտածել ազատ րոպեների մեջ յուր ազգի վերա. դեռևս ուսման ժամանակին թարգմանել էր գերմանական լեզվից Հոֆմանի «Մաքս, կամ կարիքն ամենամեծ, օգնությունը ամենամերձ» անունով գեղեցիկ գործը մեր ազգային կենդանի լեզվով: Ավարտելով այդ աշխատությունը, սպասում էր մի հարմար ժամանակի, տպել նորան երկու խորհրդով առաջինը, որ ժառանգություն դարցուձանե այդ բարոյապես արժանի գործը և հայ մարդկության, երկրորդ, որ նվիրելով նորան հանգուցյալ Դավիթ Թամաշյանի, յուր բարերարի հիշատակին, փոքր ի շատե պարտավճար լինի նորա հոգու առաջև*: Բայց այս եկրորդական պարապմունքը երբեք արգելք չեղան նորա հառաջադիմությանը, յուր առանձին բժշկական գիտության մեջ. նա սրտի հոժարությամբ ուսումնասիրելով յուր գիտելի առարկայքը, միշտ հայտնի էր համալսարանի մեջ որպես գովելի և ժրաջան աշակերտ:

  • Քաղցր պարտականություն կհամարենք մեզ. հրատարակել այս աշխատությունը տպագրությամբ, հանգուցելու խորհրդին և ցանկությանը համեմատ
189