Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Վարժապետ, ի՞նչ լուր, ի՞նչ համբավ», հանդեպ են դուրս գալիս աշակերտքը, որոնց մեջ գտանվում էր մեր հանգուցյալը. այս անմեղ մանուկների սիրտ կտրատող հարցմունքի պատասխանը լինում է Ապովյանի դեմքի տխուր գծագրությունը և արտասուքը, որ փայլում են նորա աչքերում: Այն օրը սուգի օր է եղած և վարժապետի, և աշակերտների համար։ Մյուս օրից արդեն ուսման ընթացքը ընդունում է այլ ուղղություն․ «Ռուսերե՛ն, երեխա՛յք, ռուսերե՛ն,-ասում է այնուհետև Ապովյանը,-դուք ինքներդ պիտի բանաք ձեր ճանապարհը»։ Ահա այսպիսի հանգամանքների մեջ պատրաստվում է մեր հանգուցյալը մտանել Թիֆլիզի արքունական ճեմարանը (գիմնազիա)։ Բայց այս բանի մեջ հանգուցյալ Գեղամյանցի հորեղբայրը, ինչպես լսած ենք նորա բերանից, շատ ընդդիմություն է ցույց տալիս։ Տիկին Գեղամյանցը, այսինքն հանգուցելու մայրը, չուներ այնքան արծաթ, որ հոգար յուր որդու բնակության, կերակրի, զգեստի և այլ հարկավոր պիտույքը։ Ի՞նչ ճար գտանել սորա համար։ Ապովյանը տեսանում էր ուսման հանդիսում մեծ հառաջադիմություն հանգուցելու մեջ․ նորա ժրաջան աշխատությունը շատ բան էր խոստանում ապագայումը։ Մի կողմից արծաթի պակասությունքը, մյուս կողմից հանգուցելու հորեղբոր ընդդիմությունը արգելք էին լինում պատանի Գեղամյանցի Թիֆլիզ ուղարկվելուն։ Նորա հորեղբայրը ստիպանքով առել էր նորա մոր հավանությունը, որ նորա որդին ծառայե քաղաքական պոլիցիայի մեջ, որպես պարզագիր, և ահա մանուկ Գեղամյանցը երևում է պոլիցիայի մեջ։ Բայց այս ծառայությունը չէր կարող զովացնել նորա հոգեկան ծարավը․ այս պատճառով, մոր գիտությամբ և Ապովյանի օգնականությամբ, յուր հորեղբորից թաքուն, ուղարկվեցավ Թիֆլիզ, ուր Ապովյանի բարեխոսական նամակի հիման վերա, ընդունեց յուր խնամարկության տակ այժմ հանգուցյալ Դավիթ Թամամշյանը: Այստեղ մտավ նա գավառական ճեմարանը, ուր ամենայն ժրաջանությամբ աշխատելով գրավեց բոլոր վարժապետների և կառավարիչների ուշադրությանը։ Ավարտելով յուր ուսման ընթացքը ճեմարանում, ուր ամենայն լուսավորության աստիճանի վերա, ուր հանել էր նորան ճեմարանը, այն ցանկանալով ավելի ես առաջ գնալ յուր ասպարեզի մեջ, մտքումը հաստատեց որոնել յուր համար վերին դպրոցի բազմահայաց կրթություն: Այս խորհուրդով ուղարկվեցավ նա վերահիշյալ Թամամշյանի հոգաբարձությամբ դեպի Պետերբուրգ, այժմ հանգուցյալ Ագաթոն Ակիմյանցի վերա: Հանգուցելու խորհուրդը էր, նմանող լինելով յուր դաս

188