Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, այլ և լուսափայլ կերպարանափոխութեամբ ծաղկելոց էր ի գիտութիւնս, որ ինչ զԱստուծոյ՝ և զՆորին ստորոգելեաց։
Անտեսեալ զայս ամենայն իմաստնոցն Հայոց, մինչ դեռ հարկ ի վերայ կայր խնամով հոգաբարձու լինել նոցին, արշաւին ի մարտ պատերազմի ընդդէմ առողջ դատողութեան, ոչ կամելով ունկն մատուցանել օրինաւոր բանից և ապացուցութեանց առ ի մտածողացն կողմանէ, և փողին զհնախօսութիւն անվերջ կամակորութեամբ, որպէս թէ ոք, որոյ թարթափեալ էր ի յոյզ և ի խնդիր միոյ միայնոյ հայաբար հնախօսութեան կարող էր մտածել և խորհիլ, որ սեպհական է լուսաւորելոցն։ Զի՞նչ արդեօք կարէ բարբառիլ դժբաղդ լեզուն' աղաչեմք ասել, եթէ զգայութիւն ո՛չ թելադրէ նմա անդէն առ նմին ղխօսելիսն, եթէ բանականութիւնն ծածկեալ է դեռ ևս փշովք և մամռովք' ոչինչ ունի հանելոյ ի հրապարակ։ Զգիտութիւն միոյ լեզուի և այն' լոկ հայկականին չէ՛ բնաւ պիտոյ անուանել գիտութիւն. ամենայն որ և է լեզու, տեսեալ իբրև պահարան գիտելեաց, յարգելի էր և եթ. բայց այն լեզուագիտութիւն, որ ոչ ճոխացուցանէ զմիտս ուղիղ գաղափարօք և ճիշտ հայեցողութեամբք ի բնաւս' էր միայն անխորհուրդ մեքենապաշտ ձգտողութիւն գիտելոյ զլեզուն, առանց մշակելոյ զանշէն մնացեալ բանականութիւնն, առանց յղկելոյ զտեսողութիւն նորա, վասն զի' լուսաւոր մտածութիւն է, որ նախակարգէ զխօսս. նա՛ է, որ տայ կարողութիւն ճանաչելոյ և դատելոյ, մինչ լեզուն իբրև նիւթական մշակ այսր իմացական ներգործութեան, կերպաւորէ զձայն մտախորհութեանն՝ զգալի գործելով լսելեաց և ընթերցանելեաց։ Եթէ ըստ պատասխանելոյ հնասիրացդ, դիտաւորութիւն դոցա էր ստուգապէս լոյս ընձեռել Ազգային մանկտւոյն և բառնալ զնախատինս նորա, ըստ որում մուրողաբար օտարին ապրի ողորմութեամբ, ապա արժան էր զխաւարն լուսով փարատել, և կենդանութեամբ ի կեանս վերակենցաղել զնիրհեալ հոգի հայկական մանկտւոյն, որ լինէր ապաքէն հրաժարելով ի քարուտն ճանապարհէ և ուղևորելով ընդ արքունին ճանապարհ, զի յաւուրս մեր շատ և շատ էին դժուարութիւնքն ծովացեալ և յանհնարինս ճիւղաւորեալ գիտութեանց, առանց ի վերայ կուտակելոյ զլերինս դժուար ուսանելի և ապարդիւն հին հայախօսութեան։ Առ ի վկայութեամբ հաստատելոյ զասացեալսն ցայս վայը, ո՛չ աւելորդ համարիմք քերել հարևանցի զպատմութեամբ գրականութեանս մերոյ, առ ի լուսափայլ կացուցանել զսով հոգեղէն կերակրոց' որ ի նմա, և զքաղց սովալլուկ հայկական մանկտւոյ ի նորայն անշքացեալ աշխարհի, յառաջ խաղալով անդրէն ի կարգի բանիս։
19