Արմատական լեզու հայոց, գուցէ և ընդաբոյս նախահարց Հայկայ բողբոջեալ յԱրարատեան աշխարհի՝ բաժանի յոստանիկ և յեզերականս* և որպէս կշռադատութեամբ բաւիմք ճանաչել, գրոցս այս լեզուի հարկ էր գոլ նույն ինքն ոստանիկ անուանեալ, զի զսա գտանեմք յերգս վիպասանաց, և առ արքունի դիւանալ Տրդատայ. իմա դու ինձ զմատենագրութիւն Ագաֆանգելեայ յոյն պատգամագրի. իսկ հեռացեալ փոքր առ փոքր ի միջերկրէից յեղափոխի յեզերականս. յեօթն ազգս բաժանեալ ի Ստեփանոսէ, զոր յառաջ բերէ 3ովհան Երզնկացի ի մեկնութեան հին քերականութեան։ Գրականութիւն լեզուիս, որչափ լոյս տան մեզ նշխարք մնացեալք առ հինաւուրցն Խորնոյ՝ յար և նման առ աեմենայն ազգս սկսանի վիպասանական երգովք զքաջագործութեանց դիվցազանց, զորս դեռ ի չորրորդ և ի հինգերորդ դարս երգիչն ի Գողթան բամբռամբ երգէին**։ Հիմնեալ հաստատի ապա ի պատմութիւնս, թէ և ըստ ժամանակին անգթանալոյ զրկիմք զարդիս ի նոցանէ, շատացեալ յիշատակութեամբքն, զորս ի մէջ բերէ Խորենացին, թէ ո՜րպես Մար Իբաս առաքեալ ի Վաղարշակայ արքայէ Հայոց՝ առ Արշակ արքայ և յուզեալ զդիւանն արքունի՝ որ ի Նինուէ, քաղէ ի հելլեն գրոց՝ զպատմութիւն ազգիս և բերէ զայն ի Մծբին առ Վաղարշակ արքայ՝ յոյն և ասորի գրով***: Պատմական և բանաստեղծական յիշատակարանք հինն մատենագրութեանն զառաջինն զոհ լինին հպարտութեան և անձնասիրութեան Նինոսի արքայի Ասորեաց, որ զինքն կամելով ցուցանել սկիզբն քաջութեան և լաւութեան՝ հրամայէ զբազում մատեանս և զգրոյցս առաջնոցն ըստ տեղեաց տեղեաց և ոյր ուրուք գործոց քաջութեան՝ այրել, իսկ որ առ իւրովք ժամանակօք՝ դադարեցուցանել, և որ ինչ վասն իւր միայնոյ՝ գրել****։ Ճողոպրեալք յանփրկանաւորն կորստենէ և յաւելեալք մինչև ցսկիզբն չորրորդ դարու, ի ձեռն Լուսաւորչին Հայաստանեայց դատապարտեալ առ հասարակ իբրու շտեմարան սնոտիապաշտութեան, ընդ երևելի և հազուագիւտ անդրիս և ընդ մեհեանս Աշտիշատու, Արտաշատու և բագնայ Գիսանեայ և Դեմետրեայ և այլոց բազմաց դատին անխնայ ի հուր, [ցաւ զանբուժելի] թողեալ հնախոյզ բանասիրացն սրտի, [որով] ընդ մէջ անցելոց դարուց ցչորրոդն զկնի Քրիստոսի [խտրոց ի մէջ անկանի], վիհ մեծ անանցանելի [առ ի մէնջ]։ Ոչ շատացեալ ժամանակին և այսու գոհագործութեամբ, ախոյեան յարդարէ ընդդէմ
________________________________________
* Հ.Ղ. Իննինեան, Հնախօսութիւն, տպեալ ի Վենետիկ, հատ. Գ, էք 7 — 8։ ** Խորեն., ի Պատմութեան Հայոց, տպեալ ի Վենետիկ, 1827, գիրք Ա, գլուխ ԼԱ: *** Խորեն., գիրք Ա, երես 47—52։ Յովհ. Կարող., տպեալ ի Մոսկվա, 1853, երես 11։ **** Խորեն., գիրք Ա, երես 76։