դեպի մեր եկեղեցին. որի քամակից լուռ և տխուր հանդիսավորությամբ հետևում էր սգազգյաց խումբը: Հանգուցելու մերձավոր բարեկամքը և ուսանողքը ձեռքի վերա հասուցին նորա դագաղը մինչև հայոց եկեղեցին: Ճաշու ժամերգության ավարտվելուց հետո, երբ որ պիտո է սկսանվեին ննջեցելու վերա տան և եկեղեցական կարգերը, գերապատիվ Ստեփանոս Եսայան Նազարյանց վարդապետը հանդես դուրս եկավ բազմության միջից և ասաց մի դամբանական ճառ, այսպիսի սրտաշարժ, այնպիսի տխուր և ներդաշնակ առոգանությամբ, որ բոլոր ներկա գտանվողքը արտասվեցին: Եկեղեցական կարգի ավարտվելուց հետո, մինչ պիտո է երգեին «Ժողովեալքս ի հրաժարումն», մեր նվաստությունը նույնպես կարդաց մի դամբանական ճառ, տալով հանգուցելու մարմնի յուր հրաժարական ողջույնը: Մինչ այս պաշտոնը կատարվում էր, եկեղեցու մեջ ներկա էին, բացի ուսանողներից և հանգուցելու մերձավոր և հեռավոր մերազնյա բարեկամներից, նաև բժկական ֆակուլտետի դեկան և ուսուցչապետ Անքե վարդապետը և այլ ռուս բարեկամք և ընկերք հանգուցելուն, որ եկած էին մասնակից լինելու այս տխուր հանդիսին: Սգասիրտ խումբը հառաջ շարժվեցավ դեպի Վագայնկով*, մի երկու ժամից հետո պիտո է հողին տայինք մեր հանգուցելու <մարմինը>: Գերեզմանի վերա ասացին դամբանական ճառեր Մոսկվայի կայսերական համալսարանի ուսանող պ. Փուղինյանցը և պ. Լազարյանց ճեմարանի աշակերտ պ. Շահազիզյանը: Մեք՝ բոլոր հուղարկավորքս, բաժանվեցանք գերեզմանից այն ժամանակ, երբ քահանան դրեց խաչի կնիքը նորա մարմնի հավիտենական օթևանի վերա... Այսպես վերջացավ մեր բարեկամի կյանքը աշխարհի երեսին. նորա աշակերտության և առհասարակ կենդանության միջոցին սրտացավ էին նորա համար պ. Նազարյանց վարդապետը, պ. Մարկոսյան բժիշկը և պ. Սիմեոն Նիկողայոսյան Կանդինյանցը, որոնք և օգնում էին նորան ամենայն կերպ: Այստեղ պարտականություն ենք համարում նույնպես հայտնել մեր առ ի սրտե անկեղծ շնորհակալությունը ազնվական հայկազն պ. Մկրտիչ Սարգիսյան Սանասարյանցին: Այս պատվելի և ազնիվ հոգով, մարդասեր հայկազնը տեղեկանալով, որ հանգուցյալը բացի յուր վարքից ու գիտութենից, ոչինչ նյութական պաշար չէր ճարել, յուր սեփական արծաթովը հոգաց ոչ թե միայն հանդիսավոր Թաղման հարկա
192