Այս կենդանակերպների մեջ կան հատկապես 12 հատ, որ, թեպետև չէին միշտ ամենագեղեցիկքը և առավելապես աչքի տակ ընկնողքը, այնուամենայնիվ արժանի են մեր առանձին ուշադրությանը, ըստ որում տարու ընթացքումը արեգակը երևում էր թե հետզհետե մտանում էր նոցա մեջ։ Եթե բաժանենք նորանց, միտ դնելով տարու եղանակներին, ապա հետևում են նորանք միմյանց այս կարգով․
ԳԱՐՆԱՆ ԺԱՄԱՆԱԿԻՆ
ԽՈՅ
ՑՈՒԼ
21 Մարտի
20 Ապրիլ
Ամառնային ժամանակին
ԽԵՑԳԵՏԻՆ
ԱՌՅՈՒԾ
Աշնան միջոցին
ԿՇԻՌ
Կարիճ
Ձմռան միջոցին
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ
ՋՐՀՈՍ
Այս բոլոր համաստեղծությունքը կերպարավորում են Զոդիկոսի կենդանաշրջանը։ Ամեն մի կենդանակերպի տակ նշանված օրումը արեգակը մտանում է նորա մեջ։ Արդարև, այս բանը երևույթ էր միայն պատճառ, արեգակը դադարուն կանգնած է, բայց մեք մեր երկրի հետ միասին շարժվում ենք արեգակի չորս կողմով, այնպես որ նա ամենայն օր մի այլ հետնակողմն ունի, ինչպես որ մեզանից մի ոչ շատ հեռավոր տեղի աշտարակ փոփոխում է յուր հետնակողմը, երբ որ մենք տեղից փոխվում ենք դեպի մյուս տեղ։ Նույնպես երևութաբար շարժվում է բոլոր երկինքը այսպես որ Մեծ արջի կենդանակերպը վեց ժամից հետո պիտո է մի ամենևին այլ տեղում որոնվի, քան թե հառաջ, և այս երևութական շարժողությունը արևելքի դեպի արևմուտք լինելով, որ պատճառվում էր մեր երկրի շրջանապտույտից յուր չորս կողմով հատկապես, անդադար ելանում են աստղերը արևելքում և մտանում են արևմուտքում։