Այս բոլոր տեսարանքը դարձուցանում են մեր ուշադրությունը մեր արեգակի վերա, նորա չորս կողմով պտույտվող մոլորակների, լուսինների, կոմետների (պոչավոր աստղների) հետ միասին, կամ թե արեգակի համակարգության վերա, որով հասկանում ենք այն զուգակարգությունը, որ պարունակում է յուր մեջ արեգակը և նորա չորս կողմով պտույտվող տիեզերական մարմինքը։ Մեր արեգակը է մի անշարժ աստղ, ինչպես մյուս աստղերի մեծ մասը երկնքի վերա․ տարին ավարտած ու տարին սկսած, նա անփոփող պահպանում է միևնույն դրությունը դեպի աստեղքը երկնքի վերա, ոչ մինիցը հեռանալով և ոչ մինին մոտենալով։ Ինչպես որ Մեծ արջի աստղները միշտ միևնույն կարգի մեջ են, երբեք մոտավորվում չեն միմյանց կամ թե յուրյանց դրությունը չեն փոփոխում, նույնպես ևս մեր արեգակը երբեք չէ փոխում մեր դրությունը դեպի ինքը: Ամենևին ա՛յլ է մոլորակների կամ թե թափառական աստղների որպիսությունը. սոքա չեն պահպանում միևնույն ուղղությունը դեպի իրար կամ թե դեպի արեգակը: Պատճառ, եթե զորօրինակ Յուպիտեր մոլորակը այսօր գտանվում է երկու աստղների մեջ, ապա գալոց տարումը վաղուց արդեն հասած էր դոցանից մինին, այլև անցած էր նորա մոտից և թողած երկուսը ևս յուր ետևումը: Այնպես է, որպես թե այս աստղները երկնքի վերա զբոսնում էին և քաղցրությամբ ողջույն էին մատուցանում ամենայն մարդու, և ամենևին անհոգ էին ժամի ու ժամանակի մասին: Բայց դոքա ամենեքյան կատարում են յուրյանց ընթացքը անփոփոխելի կարգով, և մեք մարդիկս վաղուց արդեն նոցա ընթացքը շատ տարիներ հառաջ հաշվել ենք, և մեր հաշիվը այնպես ուղիղ է, որ չկա նորա մեջ և ոչ ամենափոքր սխալանք: Եվս առավել պիտո է ուշադիր լինել այդ մոլորակների այդպիսի հատկութեններին. նախ և հառաջ՝ մոլորակները բոլոր աստղներից առավել մոտակա են մեր երկրին, ավելի մերձավոր, քան թե որևիցե անշարժ աստղ. երկրորդ՝ նոքա շարժվում են, և մեր երկիրը նոցա հետ, որովհետև նա ես մոլորակ է, կատարելով մեծ-մեծ շրջանակներ արեգակի չորս կողմով. բայց այս շրջանակները մեծ ու փոքր են, նայելով այս կամ այն մոլորակներն: Երրորդ՝ մոլորակները ի բնե մութն աշխարհային մարմինք են և ստանում են յուրյանց լույսը, ինչպես մեր երկիրը, արեգակից: Ինչ որ մեք գիշերով նոցա վերա տեսանում ենք որպես շողշողյուն, այդ է արեգակի փայլողությունը, որ իբրև մի հայելուց բացարձակվում է մեր վերա, այնպես որ և շատ խավար գիշերի մեջ չենք մեք ամենևին զուրկ այս ուրախացուցիչ լուսից: Ամեն մոլորակ է մի մեծ
Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/201
Արտաքին տեսք