Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գունդ, որ անդուլ և անդադար շարժվում է յուր և արեգակի չորս կողմով: Սորա այն կողմը միայն, որ արդեն դարձած էր դեպի արեգակը, ունի լույս, բայց մյուսը խավար է: Նոցա մեջ կա Օրի և Գիշերի փոփոխություն: Չորրորդ՝ մի մոլորակ չէ միշտ հավասարապես հեռի արեգակիցը, այլև ոչ միշտ ունի նույն ուղղությունը դեպի արեգակը. այս պատճառով մոլորակքը, որպես և մեր երկիրը, ունի զանազան եղանակներ տարու, յուրյանց ջոկ ամառն ու ձմեռն: Այն մոլորակը, որ հայտնվել է մեզ որպես առավել մերձավորը արեգակին է Մերկուրիոսը: Սա թեպետ 8 միլիոն մղոն հեռի է արեգակից, բայց այնուամենայնիվ այնքան մոտ է, որ կարելի էր նորան, թեև ոչ հաճախ, տեսանել պարզ աչքով: Նա առավոտուն, արևաբացից մի փոքր հառաջ կամ հետո ծագում է և երեկոյին մտանում է: Նորա շրջանառության միջոցը արեգակի չորս կողմով, է մի տարի, որ տևում է 88 օր: Երկրի քանակութենից կարելի է պատրաստել 16 հատ գունդեր, ինչպես Մերկուրիոսն է: Սորանից հետո գալիս է Վենուսը որ հայտնի է անունովս Առավոտյան և Երեկոյան աստղ. սա 14 միլիոն մղոն հեռի է արեգակից և կատարում է յուր ընթացքը 224 օրի մեջ: Սորա հետևից հաջորդում է մեր Երկիրը, համարյա թե 21 միլիոն մղոն հեռավորությամբ արեգակից, կատարելով յուր ընթացքը 365 օրի և համարյա՛ թԵ 6 Ժամի մեջ: Նորա տարեկան ճանապարհորդությունը արեգակի չորս կողմով բաղկացնում է 131 միլիոն մղոն: Մարսը 32 միլիոն մղոն հեռի է արեգակից և կատարում է յուր ընթացքը մի տարու և 322 օրի մեջ: Նա ավելի Փոքր է, քան թե Երկիրը, և սորանից կարելի է հորինել 5 հատ գունդեր ինչպես Մարսը: Մարսի և Յուպիտերի մեջ, որի մասին ներքևումը խոսք կլինի, պիտո է լիներ մի աստղ. բայց աստեղագետքը, թեև շատ աշխատում էին, բայց չէին կարողանում գտանել նորան, մինչև 1801 թվականի հունվարի 1-ին, ուրեմն այն օրին, երբ սկսվեցավ նոր դարը, հայտնագործեցավ մի փոքրիկ աստղ վերոհիշյալ երկու աստղների մեջտեղումը: Շատ չանցավ սորանից հետո, և հայտնագործեցին մի երկրորդ և երրորդ, ապա և 1807 թվականին՝ հինգերորդ աստղը միևնույն տարածության մեջ կախված գտանելու են դեռևս անդուլ և անդադար որոնող մարդիկը: Այս մոլորակների անունները, որոնցից մինը հատկացած չէ դեռևս, են Ֆլորա, Վեստա, Իրիս, Մետիս, Հեբե, Պարթենոպե, Իրենե, Եգերիա, Աստրեա, Յունո,

202