նասուն սարեր և 30 հատ այնպիսիք, որոնց բարձրությունը հասանում է ½-1 մղոնի, 13 հատ՝ մի մղոնից ավելի: Մտառության արժանի և փառավոր են այն սևագույն, սրածայր ստվերքը, որ նոքա ձգում են, նայելով արեգակի կացությանը, լուսնի մակերևութի վերա: Մյուսները տարածվում են որպես ահագին սարագոտիք լուսնի մի բավական մեծ տարածության վերա. տեսանելի են մարմինները և նոցա կերպարանքը. այնպես էր, որպես թե կարելի է ձեռքով շոշափել նորանց: Բայց ևս առավել արժանի են մտառության, և լուսնի առանձին հատկութեններին պատկանում են օղավոր սարերը: Որպես թե մի ահագին պարսպով շրջափակվում է երբեմն մեծ և երբեմն փոքրիկ տափարակ, որ շատ անգամ ավելի ցած դիրք ունի, քան թե օդի շրջապատը: Հազիվ չէր պատահում, որ այս օղերի մեջ բարձրանային և ապառաժի սրածայրեր 6 —8000 ոտնաչափ բարձրությամբ, այս ձևակերպութեններից բացահայտվում է, որ այստեղ պիտո է ահարկու հրաբուխ սարեր կատաղած լինեին և մի մասնով դեռևս ներգործում էին։ Մյուս կողմերը ավելի հավասար են. այո՝, գտանվում են ևս շատ և նշանավոր խորքեր, որ ըստ մեծի մասին երևում են ավելի մռայլ լուսով լուսավորված։ Մի բանի հետք միայն չկա լուսնի մեջ, այսինքն ջրի հետք. այլև հաստատում են, թե չկա այնտեղ մերի նման ատմոսֆերա. բայց այս մասին բաժան֊բաժան են մեծամեծ աստեղաբաշխների կարծիքը։ Խոսենք այժմ ամենևին համառոտ լուսնի խավարման վերա, որ հառաջանում է նմանապիսի պատճառներից, որոնց վերա հիմնած է արեգակի խավարումը: Լուսնի խավարումը կարող է միայն հառաջանալ , երբ որ երկիրը գալիս է ուղղակի կանգնում է լուսնի և արեգակի մեջ և այն լուսի ճառագայթները, որ պիտո է հասանեին լուսնին, ըմբռնվում են երկրիցը, որ այնուհետև յուր ստվերը ձգում է լուսնի վերա և խավարեցնում է նորան։ Ոչ թե միայն մեր երկիրը յուր ընթացքի միջոցին արեգակի չորս կողմով ունի յուր հետ քաղցր ուղեկից լուսինը, այլև մեծամեծ մոլորակները այդպիսի ուղեկիցներ շատ ունին. զորօրինակ Յուպիտերը չորս հատ, Սատուռնոսը յոթն հատ և Ուրանոսը վեց հատ: Ի՛նչպես փառահեղ պիտո է լինեին կարճատև, երեք մինչև հինգ ժամաչափ գիշերները այն մոլորակների վերա, երբ որ միևնույն միջոցին երկու կամ ավելի շատ լուսիններ փայլելով կանգնած էին երկնակամարի վերա: Մի երևութական նմանապիսի բան ունինք մեք երկրի վերա, այսինքն այն մտառության արժանի բնական իրողությունքը, որոնց տալիս ենք անունս երկրորդական արեգակ կամ երկրորդական լուսին:
Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/207
Արտաքին տեսք