Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ԼՈՒՍԻՆ

Այս տեսարանի միջոցին, որի պատճառը է մի առանձին կերպավորություն շոգիների և դրություն ամպերի, տեսանում ենք մեք, որպես մի հայելու մեջ, ճշմարիտ արեգակի մոտ մի այլ կամ թե մյուս այլ ցոլացմունք երբեմն արեգակի վերա և երբեմն ներքո, և երբեմն մի շրջան ձևավորելով։ Բոլոր երկրորդական արեգակները և լուսինքը երևում են բակերով զարդարված, որ գեղեցկությամբ և գունափայլությամբ շատ փոքր պակաս էին ծիածանից։ Ափսոս, որ այս փառավոր երևույթները ըստ մեծի մասին կարճատև են և չքանում են մի քանի րոպեից հետո, այնպես որ շատ մարդիկ կային, որ երբեք տեսած չեն մի այդպիսի հոյակապ տեսարան։ Արեգակներից, երկիրներից կամ մոլորակներից և լուսիններից հետո մնում է մեզ քննել մի այլ տեսակ տիեզերական մարմիններ, սոքա են

ԿՈՄԵՏՆԵՐԸ (ՊՈՉԱՎՈՐ ԱՍՏԵՂՔ)

Ամենևին զարմացնելով մեզ, ժամանակ առ ժամանակ երևում են դոքա գիշերային երկնակամարի վերա որպես ահագին լուսեղեն մարմինք, որ բացի մի լուսավոր, աստեղանման փայլուն մասնից, որ նոցա արմատական հիմքն է, ունին մի լուսեղեն պոչ, որ ավելի հաճախ բաց էր դարձուցած արեգակից, որ և շատ անգամ ձգվում էր շատ միլիոն մղոն երկայնությամբ։ Այս ամենևին անակնկալ երևույթը, որպես և նորա կերպարանքը առիթ են տվել տգետ մարդերի համարելու նորանց որպես մեծ, ահարկու անցքերի գուշակողք․ և փոխանակ ուրախանալու այն զարմանալի տեսարանի վերա, սնապաշտությունը և տգիտությունը ահ ու դողով նկատած են այն հոյակապ կոմետները, որ երևեցան 1811, 1819, 1835 և 1843 թվականներին։ Եվ կոմետքը բաղկանում են մարմնեղեն, թեև շատ ավելի նուրբ նյութից, քան թե մոլորակների նյութն էր․ և նոքա ստանում են յուրյանց լույսը արեգակից և ստորագրած են այնպիսի օրենքների, որպես ստույգ է երկրորդական մոլորակները․ բայց նոցա ընթացքը չէ շրջանաձև բոլորակ, ինչպես փոքր-ինչ խոտորմամբ, մոլորակների ընթացքն է, այլ երկայնաձիգ բոլորակ կամ, խոսելով գիտնական լեզվով, էլլիպսյան։ Մինչ արեգակը համարյա՛ թե միջնավայրումն էր, երբ որ մոլորակները կատարում էին յուրյանց ընթացքը, նա կոմետների մանառության միջոցին կանգնած է երկայնաձիգ բոլորակի (էլլիպսի) համարյա՛ թե մի աղեղի վերա, այնպես որ նոցա մեջ պիտո էր հատկապես որոշել երկու կետք, զորօրինակ արեգակի

208