Հայկական մատենագրութեան զՄերուժանն Արծրունի, որ թագին ցանկացեալ պատուոյ՝ հաճոյանալ նկրտի Շապհոյ Պարսից արքայի, և այրէ զամենայն գրեանն յունական տառիւք, հրաման տուեալ աշխարհին ուսանել զլեզու և զգիր Պարսից*։ Ի թև կատաղի փոթորկացս՝ թռչին ծածկին ի մէնջ և գիտութիւնք ծաղկեալք ի Հայաստան, ի կատարած առաջին դարու առ Արտաշիսիւ Երկրորդաւ, զորոց մանրամասն աւանդէ մեզ զյիշատակ փիլիսոփոսն Մովսէս**։ Զկնի այսանակ աղետից անցելոց րնդ գրականութիւն մեր ի սկիզբն չորրորդ դարու, անցանէ ի նախաթոռ մատենագրաց մերոց սուրբն Գրիգոր իւրով յաճախապատում երկասիրութեամբ զԱստուծոյ՝ և զաստուածայնոց. յերկրորդականն գահ՝ բազմի Ագաֆանգելոս յոյն պատմիչ, ճառելով զանցս՝ որք անցին ի տարածանիլ քրիստոնէութեան ի Հայաստան աշխարհի՝ ի ձեռն սրբոյն Գրիգորի։ Գոգցես ամենայն մատենագիրք մեր, սակաւ յոյժ բացառութեամբ, հետևին սոցա, որպէս տեսցուք ի ստորև, մատենագրելով' զաստուածաբանական և զպատմաբանական գրեանս։ Հոգին բանաստեղծական թափառեալ անպատսպար ի վերջոյ ի հինգ և ի վեցերորդ դարս, գտանէ զապաստանարան յերգս եկեղեցւոյն Հայոց։ Ի սմին չորրորդ դարու սուրբ Յակոբ Հայրապետ Մծբնայ, Զգօն կոչեցեալ, ի խնդրոյ Վրթանիսի՝ որդւոյ սրբոյն Գրիգորի, գրէ տասն և ութն ճառս աստուածաբանականս և բարոյականս, որք ի միասին Զգօն կոչեցան յանուն սրբոյն Յակոբայ***. այսպէս և Զենոբ Գլակ ասորի գրէ ըստ հրամանի սրբոյն Գրիգորի զպատմութիւն եկեղեցւոյն Քրիստոսի ի Տարօն, յորոյ ի հաստատիլ և ինքն գտաւ գործակից սրբոյն Գրիգորի։ Զսոյն զայս գիր շարունակէ յեօթներորդ դարու Յովհաննէս Մամիկոնեան, յաւելեալ ի վերջէ զծանօթութիւնս զմատենագրութենէ Հայոց։ Զմատենագրութիւն չորրորդ դարու, որչափ մեզ յայտնի է՝ կնքեն Փաւստոս Բիւզանդացի և Մեծն Ներսէս Պարթև, որոց առաջինն՝ շարունակէ զպատմութիւն Ագաֆանգելոսի, պատմելով զանցս աշխարհին Հայոց ի 344 թուականէ մինչև ց392 թուականն, իսկ վերջինս՝ աստուածաբանական ճառիւք, այլ և պատրաստելով զսուրբն Սահակ և զՄեսրոպ՝ կարապետ լուսաւորութեան հինգերորդ դարու։ Թոյլ տացի մեզ աստանօր, փոքր ինչ ըստ սահման ելեալ ճառիս, առ որով պաշտի համառօտութիւն բանից՝ հանդարտաքայլ ընթանալ ընդ
_____________________________
* Խորեն., Պատմ. Հայոց, գիրք Գ, երես 452 և 500։ Չամչեան, Հայոց պատմ., հատոր Ա, երես 463։ ** Խորեն., Պատմ. Հայոց, գիրք Բ, երես 280 և 281։ *** Չամչեան, Պատմ. Հայոց, հատոր Ա, գիրք Բ, երես 424։ 21