Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հասանում է մեզ այն կերպարանքների մասին, որ ցուցանում է երկրի կեղևը։ Հառաջ քան թե մարդս բնակում էր երկրի վերա, կար մի ժամանակ, երբ այլ տեսակ արարածներ ունեին յուրյանց բնակարանը այս երկրի վերա։

ՀԻՆ ԱՇԽԱՐՀԻ ՀՐԱՇԱԼԻ ԿԵՆԴԱՆԻՔԸ

Թեպետև մեք շատ սակավ տեղյակ ենք մեր երկրի որպիսությանը հազարավոր տարիներից հառաջ, բայց որպես ապացույց, թե եղած է մի սաստիկ հեղափոխություն, որ տված էր մեր երկրին մի այլ կերպարանք, և համատարած ջրերին օրեօր ավելի սահմանափակություն, հանդիպում են մեզ ահագին կենդանական ոսկրներ, որ պատկանում էին մի նույնպես ահագին բնության։ Բնագետների բանահյուս հանճարը այս ոսկրեղեն կերպարանքներից արել է շատ տեսակ եզրակացություններ և հայտնագործած կմախքները միմյանց հետ զուգավորելով տվել է նոցա ամբողջություն և համակարգություն։ Այն իրողութեններից, որ արդեն հավաստի հայտնի են, թո՛ղ մի քանի արժանի գիտության բաներ դնենք այստեղ։ Այն ահագին կենդանական մարմինների մնացորդքը, որ ասվում են և հանքային (հողի տակից հանած), գտած են սովորաբար պատահմամբ փորելով գետինը, և նոցա այլանդակ կերպարանքը հիացք է բերել ոչ թե միայն հասարակ ժողովրդի, այլև ուսումնական բնազնինների վերա։ Մտածեցեք այն զարմացքը, որ պիտո է գար շատերի վերա, երբ որ անցյալ դարումը մի գետնափորի մեջ Փարիզումը գտան մի բալենայի գլխի ոսկր, որի ատամները և կազմվածքը այնպես անսովոր մեծ էին, որ այս բալենային անուն տվեցին Հսկայական բալենա։ Այսպես, ջրհեղեղով բերած ոլ շինված հատակի մեջ գտան փիլերի, ռնգեղջյուրների և նիլոսյան ձիերի տեսակներ, որոնց սեռքը ոչինչ հարակցություն չունին այժմուս ապրողների հետ, եթե միտ դնենք նոցա մեծությանը։ Առավել ծանոթը այն հանքային հսկայական կաթնակեր անասունների մեջ է:

ՄԱՄՄՈԻԹ

Կամ թե Մամմոնթ ասած կենդանին, որ Եվրոպայի մեջ և ղորանից դուրս, առավել տափարակ սահմաններում, քան թե լեռնային տեղերում գտած են։ Դոցա առավել ճոխ շտեմարանը է Սիբիրիայի աշխարհը, ուր գտանվում է մամմութի խեթկող ատամների ահագին բազմություն. ճանապարհորդ հայը կարող է տեսանել Սիբիրիայումը գտած մի մամ

213