Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պիրինեյան սարերի ոտքումը և Պոդոլիայի մեջ. սորանիըց բացահայտ է ահա, թե այդ շնչավորը պիտո է տարածված լիներ բոլոր այժմյան Եվրոպայի վերա։ Այլև երկրի վաղաժամանակյա միջոցներումը, հառաջ քան թե ստեղծած էր մարդս, ապրում էին տապիրանման կենդանիք, որոնց ոսկրները և ատամները մեծ բազմությամբ հանդիպում են Փարիզի մերձակայքումը և Գերմանիայի մեջ. դոցա ասում են Պալեոթերիոն և Անապլոթերիոն։ - Ճյուղավոր եղջյուրները հսկայամարմին եղջերուի նմանապես արժանի են ուշադրության։ Բայց ոչ թե միայն կաթնակեր անասունների կարգից ծանոթացել են մեզ օտարատեսիլ կենդանական ձևեր շատ, այլև գտած են հսկայաթռչունների ոսկրներ, որ, զորօրինակ Դինորնիս թռչունինը, տալիս են մեզ իմաստասիրելու, որ ունեին նոքա մոտ 16 ոտնաչափ բարձրություն։ Բացի սոցանից, Իխթիոսավրոսի (ձկնախլեզի) և Պլեզիոսավրոսի (խլեզանմանի) ոսկրները, որ միասին կարգացրած են, պատկերացնում են մեր առաջև մյուս ահավոր հսկաներ սողունների և երկակենցաղ շնչավորների կարգից։ Սակայն բոլոր մինչև այժմ երկրի ավերակների տակից դուրս փորած շնչավորների մեջ նշանավոր է Պտերոդակտիլոսը, որ մի թևավոր սողուն է, երկարավիզ, երկայնագլուխ և կարճամարմին, որ ուժեղ թևերի զորությամբ շարժվում էր և հանգստության միջոցին, հավանական է թե սկյուռի պես նստած էր յուր հետնակողմյան թաթերի վերա և գլուխը ետ ծռած, որ մարմնի ծանրությամբ չկորուսաներ յուր հավասարակշռությունը։ Բացի դոցանից հայտնի են մեզ զանազան ազգեր հանքային հսկայաձև կրիաների, արժանի ուշադրության գորտատեսակ շնչավորների, ձկների և ողնահոդավոր անասունների և ժժմակների մեծ բազմությամբ։ Բայց ոչ մի ժառանգություն այն անցած գնացած վաղեմի աշխարհից չէ եղած այնքան նորանշան, որպես այն վիթխարի մնացորդքը մի կաթնակեր անասունի, որ ուսումնապետ պարոն Քոխը Ալաբամայի մեջ (Հյուսիսային Ամերիկայումը) հայտնագործել է յուր երկրազննական ճանապարհորդության միջոցին։ Կմախքը այս ահագին ծովաբնակ օձի, որ ասվում է Հյուդրարքոս, է 114 ոտնաչափ երկայն և ունի 7500 ֆունտի կշիռ։ Նկատողի վերա մի խոր հիացք է գալիս, մտածելով թե ի՛նչպես այդ վիթխարի ոսկրանյութը, մի ժամանակ եզրից-եզր լող տալով, հալածում էր յուր առաջև բալկնայք, գուցե և մամմութը և այլ անճոռնի կենդանիք արտաքսելով ծովեզերյա տեղերից։ նկատելով այս հսկայամարմին մնացորդները, չունինք տեղիք զարմանալու ժողովրդի

219