թյամբ և մի մղոն լայնությամբ։ Ջրի հեղեղքը բերեցին յուրյանց հետ սառցեղեն սարեր շատ, ճեղքված սառնամանիքի հատուկտորք, որոնց մեջ նստած էին ապառաժի կտորներ այնպիսի մեծությամր որպես մի տուն։ Բացի սորանից ջուրը լցված էր մոխրով ու չեչաքարով, այնպես որ ասես թե երկու տարերքը միաբանվել էին, որ ոչնչացնեն ամենայն բան։ Թանձր ծխային ամպեր բարձրացան դեպի երկինք, և վառուն քարեր հարձակվեցան դեպի ցած, սարի լայնատարած շրջակայքումը։ Երբեմն մեծ֊մեծ լուսափայլ հրագունդեր դուրս էին ձգվում դեպի օդը, վերևումը ճարճատվելով անհամար կտորներ և ցած ընկնելով ամենահեռավոր տեղերում։ Շատ ահարկու էր մանավանդ թե այն գիշերը, որ պիտո է լուսանար դեպի հոկտեմբերի 18-ը։ Բոլոր երկինքը ասես թե դարձած էր կրակի ծով, և երկիրը պիտո է մաշվեր ու սպառվեր հրկիզութենից։ Մի բարձր հրեղեն սյուն, որի միջից կայծակներ ու հրեղեն գունդեր դուրս թռան, այնպես որ գիշերը լուսափայլ դարձավ ցերեկի պես, դուրս երևեցավ սարի միջից: Անդադար գոռոցք լսելի էր օդի մեջ, երկրի ճարճատյունը և որոտագին հնչյունը ապառաժների մեջ այնպես ահարկու էր, որ 25—30 վերստ տեղ լսելի էին դոքա։ Նույնքան հեռվից տեսանելի էր և հրեղեն սյունը։ Նոյեմբերի 7-ից միայն հանդարտեց սարը, դադարեց և որոտումը։ Զարհուրելի էին այս արտահոսության ավերածությունքը։ Ինչ որ խնայել էր կրակը, առան տարան յոլրյանց հետ ջրի հեղեղքը. մոխիր ու քարեր ծածկեցին դաշտերը և անապատները, և ավազը տեղ֊տեղ նստած էր չորսից մինչև վեց ոտնաչափ բարձրությամբ։ Այնուհետև գոյացան նոր ժայռեր ու սարեր շատ ծովեզերյայքի մոտ, որ հառաջուց չկային այնտեղ։ Մոտ 50 կալվածք պիտո է բարձիթողի լինեին, և նոցա բնակիչքը հասան մուրացկանության գավազանի: Բոլոր խմելի ջուրը ապականվեցավ այն ծծմբային շոգիներից, որ արտահոսության միջոցին լցուցել էին բոլոր օդը: Այս շոգիքը այնպես սաստիկ էին, որ ծանր հիվանդություն բերեցին ժողովրդի վերա 1783 թվականին մի այլ սար կրակ փսխեց և սորա լավայից գոյացան հրեղեն լիճեր 8 մղոն լայնությամբ։ Բոլոր աշխարհը երևում էր, թե դարձել է հայած մետալի նյութ. բոլոր հետքերը մի անգամ եղած բնակավորության, շենքերի և կենդանության, հանկարծ չքացել էին շատ տեղ շրջակայքումը։ Բայց վուլկաննեը կան ոչ թե միայն ցամաք հողի վերա, այլև ծովիտակին, որ և ասվում են
222