Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՎՈԻԼԿԱՆՔ

Ինչպես առավել նոր ժամանակում եղած մի իրողություն ամենևին բացահայտ ապացուցանում է։ Այս անցքը եղած է 1831 թվակ. հուլիսի 8֊ին, երբ որ սիկիլիացի նավապետ Տրեֆիլետտին յուր ճանապարհորդության միջոցին Մալտայից դեպի Պալերմո, անց էր կենում Ներիտայի բուստացանցառքի* մոտ, ոչ հեռի փոքրիկ Պանտալարիա կղզուցը, Սիկիլիայի հարավահայաց արևմտյան ծովեզերյայքի մոտ։ Այստեղ, երկու և կես մղոն հեռավորությամբ, դեպի հյուսիսահայաց արևմուտք, նկատեց նա մի մեծ դեպի վեր ելանող ջրեղեն բազմություն և նավը ուղղեցուց դեպի այն կողմը, դեռևս ¾ մղոն հեռի լինելով այն տեղից, լսեց նա մի որոտանման ձայն, և սորանից հետո սև ներկված ջրանյութը բարձրացավ ըստ բավականին շատ, մինչև 82 ոտնաչափ, և այսպես 10 րոպե երկար դեպի վեր ցայտվեցավ ջուրը և հետո ցած իջավ, մինչ դորանից հառաջացած թանձր ծխային ամպերը լցուցին հորիզոնը. այս տեսարանը կրկնվեցավ 15, 20 մինչև 30 րոպե անց կենալով միջոցումը։ Ծովի խռովությունը զգալի էր և նավի մոտակայքումը, և սատակած ձկների բազմություն լող էին տալիս արդեն ջրի վերա։ Երեք օր հետո, այնտեղից յոթն մղոն հեռավորությամբ բացակա քաղաքումը Շիաքքա անունով, նկատեցին մեծ բազմություն թեթև քարերի, որ թավալվելով լող էին տալիս ջրի հրեսին, որպես և նորուց սատակած ձկներ շատ, և հուլիսի 13 թվակ. մի հրեղեն սյուն վեր բարձրանալով, ոչինչ տարակույս չթողեց այլևս, թե մի նոր վուլկան գոյացել է ծովի մեջ։ Չորս գերմանացի բնազնինք, որ Պալերմո քաղաքումը լուր էին ստացել այս մասին, ճանապարհ ընկան դեպի Սիկիլիայի եզերքը և այնտեղ, ուր հասան նոքա հուլիսի 24֊ին։ Հեռվից արդեն տեսան նոքա մի նոր գոյացած կղզի և մոտեցան նորան 1/9 մղոնաչափ հեռավորությամբ, այլև միտք ունեին ցամաք դուրս գալ այնտեղ, և ահա մի նոր արտաբխություն վուլկանի միջից հայտնի ցույց տվեց նոցա, որ այստեղ մեծ վտանգ կար։ Բոլոր կղզին ոչինչ այլ բան չէր, եթե ոչ եզերքը մի հրաբուխ սարի բերանի՝ 60 ոտնաչափ բարձրությամբ և 600 ոտնաչափ լայնությամբ խորքի մեջ։ Անընդհատ և մեծ սաստկությամբ բարձբանում էին շոգիք այս լեռնաբերանից և ձևակերպում էին մի մեծ սյուն 2000 ոտնաչափ բարձրությամբ։ Երեք֊երեք րոպեամեջ, փայլուն

Այնպիսի բարակ ջրեր, ուր գտանվում են բուստեղեն (մարջանի) գոյացությունք։

223