Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/227

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պաշտոնի վիճակին հասարակության մեջ, գործ ունենալ որպես մի լոկ մատենագրի հետ։ Եվ մի քահանայի հետ, աբեղայի կամ եպիսկոպոսի գրած անտեղի և մոլորական բանը նույն իրավունքով կհերքենք և կդատապարտենք, ինչ իրավունքով հերքելու և դատապարտելու էինք, եթե մի այդպիսի բան դուրս երևեր մի աշխարհական մարդու գրչի տակից։ Եթե Մեղուի հրատարակողը կամի, որ մատենագիր մարդիկ վարվեին նորա հետ որպես քահանայի հետ, ապա թող դուրս չգա քահանայության սահմանից, թող պաշտե միայն յուր քահանայությունը․ աշխարհական լրագիր հրատարակելը քահանայագործություն չէ․ հասարակությանը կոշկաներկ և օծանելիք շինել ուսուցանելը քահանայագործություն չէ, սորան և նորան հայհոյելը և անիծանելը ոչ թե միայն քահանայավայել գործ չէ, այլև ընդդեմ քրիստոնեության․ «Не в свои сани не садись»։ Մեղուի հրատարակողը յուր գրությանը տալով մի վատաբնության ձև, իսկույն արդարացնում է այն իմ կարծիքը հայոց թերատ- կիսատ ուսումնականների մասին, որ ասած էի Հյուսիսափայլի 72 և 73 երեսներումը․ այսինքն թե սխալ և դատապարտելի կարծիք են տարածում ժողովրդի մեջ, որպես թե կրիտիկայի դիտավորությունը ոչ այլ ինչ էր, եթե ոչ պարսավել և պախարակել։ Այդ հրատարակողը, ինչպես տեսանում եմ, մի բարակ կասկածանք է ցույց տալիս իմ կրիտիկայի մասին, որ տպած էր Հյուսիսափայլի առաջին համարի մեջ, որպես թե այդ կրիտիկան այլ մարդու գործ լիներ․ ցավում եմ, որ անհանգիստ է լինում նա, կասկածանքի մեջ տարուբերվելով, կամ գուցե ինքը լինելով ուրիշների ձեռքին կույր գործիք, նույն բանը կարծում է ևս մյուսերի մասին, ճշմարտելով ռուսաց ասածը, թե իմ «Что у кого болит, тот о том и говорит». Իմ բերանը բացած է միշտ ճշմարտության հակառակորդների ընդդեմ- տարակույս չունիմ, որ Մեղուի հրատարակողը կփորձե այս բանը- և սիրտս լայնացրած է լսելու ամենայն բան, բարին, բարի ամանի մեջ ժողովելու, իսկ խոտանը անպիտանը բաց ձգելու։ Այո՛, ունիմ և այնքան բարոյական մեծահոգություն, որ կարող եմ առանց կամակորության խոստովանել իմ սխալանքը, եթե մի ավելի գիտուն մարդ ճշմարտությամբ ցույց տար ինձ իմ սխալանքը, և ոչ միայն խոստովանել, այլև շնորհակալություն մատուցանել մի այդպիսի ազնվամիտ պարոնի։ Բայց ընդունել, բանի տեղ դնել կամ պատասխանել մի մարդու, որ ասած- չասածը ինքը չգիտե, որ ամենայն մարդկային ամոթ և պատկառանք ետ դրած՝ հանդգնում է տերութենական

227