իրավունքով ու օրենքով տված մի ուսումնական արտոնություն ուրանալ և ինքնակոչ անվանել, ավելին ասեմ, որ մոլորվելով մի քանի մատենագիրների և այլ պապական նեղսիրտ և կարճատես աբեղաների հետ, հայոց լեզուն Ադամի լեզու է քարոզում, որ չգիտե ոչինչ, բացի սորա նորա գրածը գրելուց և անխորհուրդ վայրախոսելուց, մի այդպիսի մարդու պատասխան տալ ամենևին ամոթ եմ համարում իմ այրական անվանը։ Տարակույս չունիմ, որ Դուք ևս բանի տեղ դնելու չէիք այդ հրատարակողի չարախոսությունքը, մանավանդ որ նա ընկած է արդեն բանագետ մարդերի բարոյական դատաստանի տակ և հասարակաց կարծիքը տվել է նորան յուր արժանի հատուցումը։ Ես նկատում եմ առհասարակ, որ Թիֆլիզում գոյացել է մի ճախնային ե խավարասեր ընկերություն, նկատում եմ, որ Մեղուն բերան ու գործիք է այդ խավարաքարոզ դպրոցին (propagande de l'obscu rantisme), և ինչ որ դուրս է թափվում Մեղուի բերանից, այդ բոլորը այն դպրոցի ժահահոտ հյութերն են. նկատում եմ, որ Մեղուն և այն խավարաքարոզ, գիշերապաշտ դպրոցը կամին վերջապես ժառանգել մեր բոլորի ամենակատար արհամարհանքը: Ուրեմն, պարոն հրատարակող Հյուսիսափայլ օրագրի, խնդրեմ, հանդես տալով իմ նամակիս, աներկմիտ կացուցանել որպես այդ ընկերությունը, նույնպես և դորա գործակալ Մեղուն, թե նոքա հասել էին ահա յուրյանց սրտի կարոտագին փափագին. այսինքն մեր և ազգի բոլոր բարեմիտների լրացյալ արհամարհությանը. «Volenti non fit injuria»*, ասում է լատինական առածը։ Խնդրեմ ընդունել իմ առ Ձեզ կատարյալ հարգությունը, որով ցանկամ մնալ
Արգո պարոն,
Ձեր և մեր ազգին անխարդախ բարյացակամ
Ապրիլի 29-ին, 1858 Մոսկվա
Չպետք է անիրավել նրան, ով համաձայնում է (լատ.):
228