սացել բանական լուսավորության գեղեցիկ առավոտը, որ տակավին չգիտեին ազատության ճաշակը, որ մի բան չէին կարող այլապես տեսանել և քննել, եթե ո՛չ հայելի օրինակով, որ թեև հազարավոր տարիներով ընկճած էին մաշված ձևերի և անխորհուրդ ծեսերի լծի տակ, այնուամենայնիվ չունին այնքան զորություն հոգու, որ թոթափեին մի անգամ այդ կապանքը յուրյանց վերայից, այդ ազգերը, ասում ենք, գտանվում են ստրկական կրոնի ազդեցության տակ։ Դարձու՛ր, սիրելի ընթերցող, քո քննող ու զննող աչքերը այդ ազգերի վերա և պատասխանի՛ր մեզ, թե այդ ազգերի բանականությունը, սորա լուսավորության աստիճանը կարո՞ղ էր հավասարվիլ այն մարդու բանականության հետ, որ երջանիկ էր մասնակից լինելով ազատական կրոնին. արդյոք հանդիպում է նոցա մեջ այն բարոյական մեծությունը, որին կարող է հասանել քրիստոնյա մարդը ընդունելով յուր հոգու և սրտի մեջ Ավետարանի բանքը, դաստիարակվելով այդ ազատական կրոնի առաջնորդությամբ։ Մեր խոսքը այստեղ ընդհանուրի վերա է և ո՛չ մի քանի մասնավորի. որովհետև մարդկեղեն աշխարհի մեջ չկա օրենք և կանոն առանց բացառության։ Գիտենք, սարսափանք էր գալու քո վերա, տեսանելով այդպիսի ազդերի ետին հոգեկան չքավորությունը՝ հառաջացած յուրյանց ստրկական կրոնի ազդելուց արդյոք թափելու չէի՞ր արտասուքի հեղեղներ, եթե քո մեջ կար մի ազնիվ հոգի և մի փափուկ մարդկային սիրտ, տեսանելով որ միևնույն մարդկության որդիքը այդպես ետ մնալով՝ անգործ էին կացուցել յուրյանց բանականությունը, աստվածեղեն մասը և, անգետ, ակամա, հարկադրվելով յուրյանց ստրկական կրոնից, հավասարվել էին անբան անասունների, շատանալով միայն նյութական հնարներով, որով պահպանվում էր նոցա մարմնի շինվածքը։ Ի՛նչ կերպով կատարվում է այս. սորան պատասխանելու համար պիտո է քննել այդ կրոնի բուն սկզբունքը և ուղղությունը։ Ստրկական կրոնի մեջ բռնակալական հոգին երևում է յուր ահարկու մեծ վայելչությամբ. նորա համար չկա քննություն, ոչինչ դատաստան, նա հրամայում է միայն, և չէ ընդունում ոչինչ պատճառաբանություն։ Նորա գլխավոր էական մասունքը բաղկանում են ամուլ և անպտուղ ծիսակատարութենից. նյութապաշտությունը երկրորդական տեղ չունի այդ կրոնի մեջ. կրոնի զորությունը և ույժը կենտրոնանում է նորա պաշտոնյաների մեջ, որ վարվում են ազգերի հետ ամենևին նյութականաբար, ամենևին այնպես, որպես վարվում է մի հովիվ յուր ոչխարների հետ, ստանալով նորա կաթը և խուզելով բուրդը։ Ահա այս անբնական և բարբարոս սկզբունքով չորացնում է
248