հաստատ յուր ուրացության մեջ, այնուամենայնիվ լինում են այդպիսի մարդու համար րոպեներ, երբ բնական ազդեցությունը հաղթահարելով և ընկճելով մի վայրկյան նորա կամակոր և մոլորական հասկացողությունը և ազատվելով նյութական կապանքներից, յուր ազատ ձդտողությանը հետևելով, թռչում է, վերանում է դեպի բոլորի գոյության պատճառը և այս կերպով դղրդեցնում է այդ մարդու կամակոր ուրացության սյուները, թեև մի փոքր ժամանակից հետո մի այդպիսի մարդու նյութական շրջապատի տպավորությունքը ազդելով նորա զգացողության վերա, ետ են գանչում այդ ազատությունը և փակում են նյութական կապանքի տակ: Կրոնի անհրաժեշտ լինելը հերիք ապացույց է, որ նա մեծ ազդեցություն ունի մի մարդու, կամ ազգի և կամ ընկերության վերա, այո՛, նա մի այնպիսի անոթ է, որի մեջ կերպարանգործվում են հոգին և հոգու բոլոր ունակությունքը։ Մարդը ենթարկելով յուր անձը կրոնի ազդեցությանը, ընդունում է նորա կանոնքը և պայմանքը, որոնց խորհուրդը է առնել տալ մինը կամ թողուլ մյուսը, և այս կանոնների և պայմանների պահելու մեջ մարդու հոգին գտանում է յուր մխիթարությունը և երջանկությունը։ Ամենայն մարդ, որ այնքան վատաբախտ չէր գտանված, որ շիջաներ նորա սրտի մեջ կրոնի ճրագը, յուր գործողությունքը կատարելու ժամանակ դիմում է դեպի կրոնը և հարցանում է նորանից խորհուրդ, արդյոք այս կամ այն, որ յուր սիրտը հղացել էր, թո՞ւյլ է տալիս կրոնի պատվերը, իրագործել, թեև ինքը այդ մարդը ստորասաբար կամ բացասաբար որոշել էր արդեն։ Այսպես անքակտելի կապած է մարդը յուր կրոնի հետ. մարդու հոգեկան ույժը և զորությունը իսկույն հասկացվում է, նայելով նորա կրոնի որպիսությանը. ասա՛ ինձ, ո՞ր կրոնի խոստովանող ես դու, ես կասեմ քեզ, թե ո՛ր աստիճանի կամ ի՛նչ դրության մեջ էր քո բանականությունը։ Փիլիսոփայաբար նայելով, կրոնը աշխարհի երեսին բաժանվում է երկու մեծ ճյուղի, ստրկական կամ ծառայական և ազատական կամ քրիստոնեական։ Այս տեսակ բաժանման հիմքը ամփոփվում է դույն իսկ կրոնների բնավորութենների մեջ. բեր քննենք այստեղ համառոտաբար նույն այդ հատկացուցիչ բնավորությունքը, ուշադրություն դարձուցանելով այն ազգերի վերա, որ կցորդ էին այդ կրոններին։ Հեթանոսք, հրեայք, մոհամեդակկանք, որոնց ականջին հասած չէր դեռևս Քրիստոսի կենարար և փրկավետ քարոզության ձայնը Ավետարանի միջնորդությամբ, որոնց համար գիշեր էր և դեռևս չէր լու
Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/247
Արտաքին տեսք