թաքուցիչ վարագույրը, մերկացնեինք պապականությունը ազգի առաջև յուր բոլոր սարսափելի փառահեղությամբ: Մեզ պատերազմ է սպասում հազարավոր նախապաշարված խելքերի հետ, պատերազմ պապական աբեղաների կողմից. բայց վահանափակելով մեր անձը իրողութենների կողմից ստուգությամբ, ճշմարտության մուրճը մեր ձեռքին դուրս ենք գալիս հրապարակ, որպես հավատարիմ զինվոր ճշմարտության Վարդապետին, որպես զինվոր, որի թիկունքը տեսանելու չէին թշնամիք: Խոսելով կրոնի վերա, մեք ցույց տվեցինք ստրկական և ազատական կրոնի բնավորությունքը և հարաբերությունքը, տեսանք թե ի՛նչ գին է արժել մարդկության ազատությունը ստրկական կրոնի երկաթի լծի տակից, սարսափելի գին - Քրիստոսի արյունը․ այժմ պիտո է տեսանենք թե ի՛նչպես այդ մեծագին ազատությունը հետզհետե կապանքի տակ է դրվում պապերի ձեռքով, որ օգուտ քաղելով ազգերի տգիտութենից փակում են նոցա աչքերը։ Պիտո է տեսանենք մորմոքվելու համար, թե ի՛նչպես այն սրտերը, որ ընդարձկվել էին, ցողվելով Քրիստոսի անմեղ արյունով, կաշկանդվում են և կարկամվում են պապականության շնչելուց։
որպես այժմ և առ հինսն Հայաստանեայցս լեալ անսիրելութիւն իմաստութեան և երգարանաց բանաւորաց»: (Խորեն, Պատմ. Հայոց, Գ, 3): Ճշմարիտ է, հայերը սովոր էին միշտ կարդալ միակողմանի հայ սխոլաստիկների գովեստները հայոց ազգին, մի չնչին, անհիմն և տղայական անխորհուրդ գովեստ, բայց մի հատ է մեր խորհուրդը.-«անաչառ պաշտոնյա լինել ճշմարտություն», իսկ անաչառ դատաստանի առաջև միևնույն է մերկացուցանել թե յուրայինների և թե օտարի ամոթը: Մահացու մեղք համարում ենք մեզ, տեսանելով մի բարոյական խոց մեր ազգի վերա, ծածկել նորան. դիցուք թե վարագուրում էինք առ ժամանակ այդ վերքը փակելով, և ճարակելով անդարման թողած մարմինը, հայտնելու է յուր ներկայությունը խոցի սեփական գարշահոտությամբ և նույն ժամանակ խայտառակելու էր մեր խաբեությունը: Չէ, հետևեինք Քրիստոսի խրատին, նա չէ հրամայում պահել մեր վերա այն զգայարանը, որ գֆայթակղեցնում էր մեզ, նա դրականապես պատվիրում է «կտրել և դուրս ձգել այդպիսի գայթակղեցուցիչ անդամը»: Վասն որո, թող ներվի մեզ այսպես ասել, որ հայոց ազգի համար ուսումնականություն, գիտություն և լուսավորություն ասած բանը եղած է միշտ այնպիսի տասներորդական կամ քսաներորդական առարկա, որի վերա կարելի էր հազար տարիներից հետո ևս մտածել, կամ ամենևին չմտածել. սկզբից մինչև այսօր հայ մարդը սովորել է նյութականովը միայն շատանալ, յուր փառավոր ապրուստի վերա հոգալ: Մեք այն ազգն ենք, որի մեջ առաջին անգամ հայոց նշանագիրքը և նոցա ուսուցիչքը պիտո է Բյուզանդական գայիսոնի ուժով բռնությամբ ներս մտանեին: Այն ազգն ենք, որ ճշմարիտ խոսողը համարում էինք մեզ թշնամի, այն
254