Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինքը՝ այդ դատավորը, ինչպե՛ս լսում է յուր այդօրինակ դատակնիքը, թեև առանց այն զզվելի հանդիսավորության: Հետո, պապերից մինը վարձու է առնում յուր անմեղականությունը տասն և ութն տարեկան հասակում. մյուսը՝ տասներկուսից հառաջ։ Տեսանում ենք մի պապ, որ փոխանորդ է ընտրում ինքյան այն պատճառով, որ անձամբ անձին կարողանա առաջնորդել զորքերի խումբին, որ դուրս էին գնում Հռովմից պատերազմի համար. մյուս պապը, մեծ արծաթ ստանալով, հոժարում է Կոստանդնուպոլսի պատրիարքը գլուխ եկեղեցու ճանաչել։ Ամենայն սուրբ բան դառնում է վաճառելի, արատը և անառակությունը թադավորում են Վատիկանի կամարների տակ, իսկ որբացած եկեղեցին, հարսնացած միևնույն ժամանակ երեք փեսայի (այսպես էին ասում այն ժամանակ), հարկադրված է ներկա լինել երեք, որպես թե միմյանց ներհակ պատարագի խորհրդակատարության, որ կատարվում էին միևնույն քրիստոնյա աշխարհում։ Արդյոք դժոխքի դուռերը պիտո է հաղթահարեի՞ն վերջապես պապական աթոռը: Ապացուցանելու համար, թե այսպիսի մի վտանգ կարելի բան էր, հերի՛ք է ցույց տալ Բարոնիոս, եկեղեցական պատմիչի վկայության վերա։ Ահա այն իրողությունքը, որ չէ պիտո համեմատեր ժողովուրդը Սուրբ գրքի և Ավետարանի վարդապետության հետ. պապականությունը պահանջում էր ազգերից կույր և անպայման հավատ. հավատ, ոչ թե անմիջապես դեպի աստված, այլ պապի միջնորդությամբ, որովհետև արքայության բանալին նորա ձեռքումն էր։ Այնտեղ, ուր կրոնի բոլոր ազատությունը, Հիսուսի Քրիստոսի արյունով մարդկությանը պարգևած, կենտրոնանում է մի մարդու մեջ, ուր մի հողեղեն մարդ հարկադրում է ժողովրդին յուր պառավական տրամաբանությամբ, բաց աչքով անմեղանչական և անսխալելի ճանաչեչ նորա անձը, ուր ժողովուրդը իրավունք չունի ընթեռնուլ, քննել և հասկանալ սուրբ գիրքը և հարկադրված է ոչ թե սրտի վկայությամբ, այլ մեքենական հպատակությամբ ընդունել այս կամ այն ճշմարտություն ասված բանը, ուր մարդկային ազգի բարոյականությունը սանձի տակ է դրվում ահաբեկ լինելով սպառնալիքից, որ տալիս է պապականությունը, այդպիսի մի կրոնի ի՞նչ անուն ունեիր տալու, սիրելի ընթերցող, եթե ոչ բուն ստրկական, ազատությամբ դիմակավորված, մանավանդ որ տեսել էիր այստեղ ստրկական և ազատական կրոնների բնավորությունքը ։ Ի՞նչ է պապականության խորհուրդը, որ ներգործում է այսպես. այս խորհուրդը մեծ է. բայց ո՛րքան մեծ, այնքան և կորստական 17-294

257