Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ստրկության. բռնակալությունը, որ չկամի խոստովանել մարդկային հավասարությունը, անիրավաբար մոտենալով ուրիշի ստացվածին և իրավունքին, առաջին անգամ մերկացուց երկաթը անզորի և անպաշտպանի պարանոցի վերա։ Բռնակալությունը, դահիճ դառնալով մարդկային հոգու ազատ կարողութեններին, ջուր է տալիս և աճեցնում է չնչին, վնասակար և տմարդի ընդունակությունք և մոլությունք, որոնց կարգումն են կեղծավորությունը, սուտը, դավաճանությունը և այլ սոցա նման արատներ, որով զրահավորվիլ հարկադրվում է ամեն մի ստրուկ մարդ, յուր գույքը և բարեկենդանությունը մի կերպով ապահով կացուցանելու համար բռնակալության երեսից։ Պապականությունը յուր մեջ կենտրոնացնելով ամենայն իրավունք աշխարհի երեսին, որ ցած էր միայն աստուծո իրավունքից, երբեք համարված չէ և համարվելու չէ ազատության պաշտպան. նորա կանոնադրությունքը, հոգևոր կարգերը և այլ անհամար իրողությունք մարդկության պատմագրքի մեջ վկայությամբ հաստատում են, թե դա խլելով բոլորի ազատությունը և կամքը, յուր մեջ կազմել է մի ազատության շտեմարան, և նորա ծայրացյալ ազատությունը ամենայն բանի մեջ մարդկեղեն աշխարհում այն է, որ ուրիշ խոսքերով անվանվում է պապական անմեղանչականություն. ինչու՞, նորա համար, որ նա ազատ է, որ նա վերադաս է համարում յուր անձը բոլոր մարդկութենից և սորան հլու հպատակ յուրյան, ուրեմն և անմեղանչական, որովհետև մեղանչել կարելի է դժրելով մի արգելանքի. ապա եթե չկար ոչինչ արգելք ու խափան որևիցե թե նյութական և թե բարոյական կողմից, եթե դորա փոխանակ զրահավորված էր լիակատար ազատությամբ, ուրեմն ինչպես պիտո է նա մեղանչեր։ Եվ ազատություն ասացյալը, ինչպես ասել ենք, սեփականություն լինելով ամբողջ մարդկության, սորա յուրաքանչյուր անդամը հավասարաչափ ուներ նորան, և այլապես մեծանալու, ծովանալու չէր մի անդամի ազատություն, եթե չխլեր նա մի այլ յուր պես մարդկության անդամներից: Այս մի անժխտելի օրենք է մարդկեղեն աշխարհի մեջ, որի միլիոնավոր ապացույցքը ամենայն մարդ տեսանում է, որ աչք ուներ տեսանելու։ Մխիթարյանց բարոյականության կրոնական աղբյուրը պապականությունն էր. ավելորդ է երկարաբանել, ով որ ականջ ունի լսելու, թող լսե, ո՛վ որ հասկանալու գործարան ունի խելապատակումը, թո՛ղ հասկանա։ Բեր այժմ քննենք Մխիթարյանց բարոյականության երկրորդ աղ

263