Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մինչև ցաւուրս իւր, զոր արար ի խնդրոյ Սահակայ Բագրատունլոյ, կցորդեալ յայն և զԱշխարագրութիւն՝ ըստ ժամանակին շնորհելոյ։ Սա՜ տայ մեզ լոյս տեսանել զառաջինն զանցեալս մեր, կարգ ըստ կարգէ լոյս առեալ ինքնին ի ժամանակին զրուցաց և ի հավաստի պատմութեանց և արձանագրութեանց, որոց քաջ հմուտ զնա գոլ՝ ուսաք ի նորին իսկ գրուածոց և այլոց նորա ժամանակցաց։ Յօրինէ [վասն] ի հայցուածոց ուրումն Թէոդորի «զԳիրս պիտոյից» և զայլ բազում եկեղեցական երգս, որք մի առ մի յիշատակին ի յառաջաբանութիւն շարականաց տպելոց յորում և իցէ տեղւոջ, և զճառ ի Հռիփսիմեանս։

Յիրաւի, պտուղք այնքան երկարավաստակ աշխատութեանցն սակաւ յոյժ տեսանին, այլ պիտոյ է սակաւիկ մի ղաչս դարձուցանել ի վերայ ժամանակակից աբեղենին Հայոց և նոցին գլխաւորացն յետ մահու Մեծին Սահակայ և Մեսրոպայ, յորոց հալածեալ լինէին անխնայ երանելիքս այսոքիկ*, այպանելով զտգիտահալած մատեանսն փաթաղիկէս կոչմամբ, և չէ ինչ անհավանելի, եթէ զորքան յօրինակաց երկասիրութեանցն ի ձեռս բերէին պարեգօտաւորքն, զայն ամենայն կամ ի հուր դատէին և կամ առ ի կուլ ջրոյ մատնէին, Նինոսին ախտացեալ զախտ, զի մի առաջի որոց գալոցն էին՝ հանդիսասցին գործք առաքինեաց և զի մի երևեսցին ընտրեալքն։ Սոցա ձեռաց են անտարակոյս գործք կորընչիլ ն չերևիլ զարդիս ուրեք «բանիցն չափաւ յինքն և ի Սահակ Բագրատունի», այսպես և նզովիցն, զոր թողեալ էր գրով ի վերայ գլխաւորաց քահանութեանն, չերկուանամք նոյնպէս սոցա առ գրել զպատճառ կորըստեան զանազան թարգմանութեանց Մեծին Մովսիսի, յորոց անպարապ գտաւ այրն Աստուծոյ ցխորին ալևորութիւն**, գուցէ և այսոքիկ իսկ են մատեանքն տգիտահալածք, զորս յիշէ Փարպեցին փաթաղիկէս կոչմամբ յաբեղենէն վերապատուեալ։ Յետ մահոլ Եզնկայ Կողբացլոյ գլխալորք քահանա յութեանն' երան ելոյս տոլեալ զ եւզիսկ ոպոս ութիւնն Բագրևանգայ, իբրև դեղ մահու հեղձուցանեն ի նմին, և ղի ընդ այս նոցա ամօթալի խաբէութիլն արդարապէս ցասուցեալ սրբոյն՝ ի ժամ վախճանին ասացեալ էր զահաւոր նզովս ի վերայ դլխալորաց քահանայութեանն, յայն սակս պարեգօտաւորք սեղանակապուտ ձեռօք ընդ ոսկերս սրբոյն մարտ եդեալ հանէին ի գերեզմանէն և ի գետ ամային, զորոց յիշէ երանելին Ղազար ի Թղթի իւրում առ Վահան զայս օրինակ. «Երանելի փիլիսոփոսն Մովսէս, որ արդարև մինչ դեռ էր ի մարմնի ցանկ երկնային զօրացն էր քաղաքակից, ո՞չ ապաքէն ի տեղւոջէ ի

____________

* «Թուղթ Ղազարայ առ Վահան», տպեալ ի Մոսկվա, 1853:
** Խորեն., Պաամ. Հայոց, գիրք Գ, գլուխ 65:
27