տասնևինն դարերի մեջ ապրող մի քանի մասնավոր մարդերի համար։ Թող ինքը Մխիթարը չլիներ գեղեցիկ հայկաբան, թող գրեր նա ավերված ու խանգարված ոճով, այնուամենայնիվ հայոց հնախոս լեզուն յուր վերստին կյանք և շարժողություն ստանալու համար պարտական է Մխիթարին, որովհետև նա է հիմնադիրը այն միաբանության, որ մշակագործեց ու հանեց հայոց լեզուն դարերի փոշիների տակից։ Այստեղ կյանք, կենդանություն, շարժողություն և այլն և այլն, որ ասում ենք, այդ բոլորը մասնավոր բան է, մասնավորների համար, այսինքն ուսումնականների համար, ապա թե ո՛չ, ամբողջ ազգի համար, քառասուն Մխիթար և նույնքան միաբանությունք չէին կարողանալու կենդանացնել մի մեռյալ լեզու, որ չէ ժամանակի և ազգի կենդանության հոգեղեն ձև ու կերպարանքը։ Մխիթարյանք կամելով պահպանել կորստից հնախոս լեզվի հիշատակարանքը, ուրեմն և հին գրոց լեզուն, սկսեցին տպագրել, այո՛, և տպագրեցին ըստ մեծի մասին հինգերորդ դարու հեղինակների գործերը, որքան կարողացան ժողովել և ձեռք բերել։ Մխիթարյանք հոգացին կազմել հայոց լեզվի համար մի փոքր ի շատե մարդավայել քերականություն, քրքրելով հայոց բոլոր դպրությունը և քննելով, թե մեր մայրենի լեզուն ի՛նչ կերպարանքներով, ի՛նչ ձևերով և առանձնութեններով երևում է զանազան հայ հեղինակների գրչի տակից։ Մխիթարյանք, գիշեր ու ցերեկ աշխատելով, շինեցին ու տպեցին հայոց լեզվի համար բառարաններ, զանազան ձևերով և զանազան խորհրդով։ Բացի բուն հայ հեղինակներից, այո՛, թարգմանեցին ու տպեցին նոքա զանազան գործեր հին և նոր եվրոպական լեզուներից և այսպիսի թարգմանութեններով մեծապես մշակագործեցին և ճոխացուցին հին հայկական դպրությունը: Թողունք, որ շատ բան ևս թարգմանված է Մխիթարյանց ձեռքով բոլորովին անխորհուրդ և առանց որևիցե ազնիվ նպատակի: Թողունք, որ Մխիթարյանք մինչև այս օրս լոկ թարգմանիչք են եղած, և մի երևելի հեղինակություն չէ հառաջացել նոցանից որևիցե ուսումնական հանդիսում: Առհասարակ այն խնդիրը, որ պիտի լուծաներ Մխիթարյանց միաբանությունը մեր հին դպրության հանդիսում էր, հին լեզվի լոկ պահպանությունը և մշակությունը. ընդհանուր լուսավորություն տարածել մեր ազգի մեջ, նորա գործ չէր և նա բոլորովին ապարդյուն գտանվեցավ: Մխիթարյանք, ուսանելով մի դպրոցի մեջ, որի աշակերտքը պատրաստվում էին դեպի կրոնավորություն, լարում էին յուրյանց ույժը լեզուներ ուսանելու համար և շատ բնական կերպով հառաջացան լեզ
Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/271
Արտաքին տեսք