Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վագիտության հանդիսում. դոցա մեջ երևեցան քաջ հունագետք, անգլիագետք, ֆրանսիագետք, իտալագետք և այլն․ իսկ առհասարակ այլ գիտութենների հանդեսը շատ սահմանափակ լինելով այդ դպրոցում, ոչինչ ուշադրության արժանի երևույթ չերևեցավ Մխիթարյանց մեջ։ Մինչև այսօրս չէ երևեցած դոցա մեջ մի ուսումնական անձն, եվրոպական բազմակողմանի և տիեզերական կրթությամբ. դոցա գիտությունքը այս և այն ուսման ճյուղի մեջ են էնցիկլոպեդիկական հատ ու կոտոր տեղեկություն․ իսկ կապակից ուսումն, ամենևին եվրոպական կարգով, եվրոպական հայացքով չէր կարո՛ղ. այո՛, ոտքի տեղ գտանել մի այնպիսի դպրոցում, կամ մի այնպիսի ընկերության մեջ, ուր պատմությունը հնազանդվում է պապականության քաղաքական տեսութեններին, ուր փիլիսոփայությունը, ազատ և վերհամբարձ մտածությունը ստրկանում են պապի հանդգնամիտ անմեղանչականությանը։ Գիտենք, որ մի քանի նախապաշարված մարդիկ գոռալու էին «Մխիթարյա՞նք չունին բազմահայաց եվրոպական կրթություն»,-այո՛, պատասխանում ենք, որովհետև Մխիթարյանց պապական լինելը զրկում էր նորանց ամենայն ստույգ լուսավորութենից։ Եվ ո՛չ միայն Մխիթարյանք, որ շատ ցած են յուրյանց գիտությամբ և ուսումնականությամբ հիսուսյաններից, այլև սոքա այս հռչակավոր հիսուսյանքը հայտնի են եվրոպական դպրության և աշխարհի մեջ, որպես լեզվագետք և որպես խորամանկ քաղաքագետք տոգորված Մաքիավելու հոդով։ Իսկ Մխիթարյանց ու հիսուսյանց մեջ սար ու ձորեր կան, չնայելով որ Մխիթարյանք ևս առաջնորդվում էին հիսուսյան կարգի կանոնադրությամբ։ Մեր ասածը կհասկանան եվրոպացի մարդիկ, այլև մեր եվրոպական դպրոցներում կրթություն ստացած ուսումնական հայրենակիցքը Ռուսսիայում, Տաճկաստանում կամ ուր և իցե։ Աչքի առաջև ունենալով այս հանգամանքները, մեք հարկադրվում ենք կրկին շնորհակալություն մատուցանել Մխիթարյան միաբանությանը, առաջին․ այն պատճառով, որ մշակագործեցին ու ծաղկեցուցին հայոց հին լեզուն և վեր քարշեցին նորան այն ողորմելի վիճակի միջից, ինչ վիճակի մեջ մնացած էր մեր հոգևորների անփույթութենից. երկրորդ՝ այն պատճառով, որ Մխիթարյանք չնվիրեցին յուրյանց անձը գիտությունք տարածելու մեր ազգի մեջ. պատճառ, այն լույսը, որ ծագում էր պապական հորիզոնից, նայելով աշխարհի երեսին կատարված ճիշտ բաբոյական քիմիական փորձերին, հավասարվում է ճախնային կամ գե

272