է Տաճկաստանի հայոց մեջ գործածական է վերջավորությունը բացառականի։
Օրինակի համար․ այս աշխատության 11 երեսում փոխանակ ասելու «նոցա կամքից», ասում է - «Նոցա կամքէն», 53 երես, փոխանակ, «այս վայրենի անասուններից», ասում է - «այս վայրենի անասուներէն» և այլ այսպիսիք, որ ավելորդ ենք համարում կրկնել․ պատճառ, ուշադրությամբ կարդացողը իսկույն կհասկանա այս անտարբեր գործածությունը երկու տեսակ բացառականների։ Ինչպես մեզ թվում է, պարոն Գամառ-Քաթիպան յուր բացառականի է վերջավորությունը, որպես և Տաճկաստանի հայերը, հիմնում է հին լեզվի բացառականի է վերջավորության վերա, բայց թո՛ղ ներվի մեզ ասել հասկանալու համար, որ հին լեզվի բացառականքը ամենայն տեղ է վերջավորություն չունին․ և եթե մի քանի հոլովմունքի մեջ, անունների բացառականքը, եզականումը ունին է, այդ ընդհանուր կանոն չէ․ մեք գիտենք, որ այլ հոլովմունքի տակ եղած անունները, զորօրինակ, «գետ, եկեղեցի, Տրդատ, Եսայի», յուրյանց բացառականքը կազմում են սեռականից, նախդիր հավելացնելով վերան, և չունին առանձին բացառական վերջավորություն․ այսպես և բոլոր հոլովմունքի մեջ հոգնակի բացառականքը։ Ուրեմն բացառականի կազմության ընդհանուր կանոնը է, սեռականից․ և եթե միայն եզակի բացառականաը տեղ-տեղ ունի սեփական վերջավորություն, այդ արտուղություն կամ բացառություն կարող է համարվիլ համեմատությամբ ընդհանուրի հետ։
Փիլիսոփայական, համեմատական քերականության կանոնը ևս արդարացնում է մեր կարծիքը․ մեր և օտար լեզուների մեջ տեսանում ենք, որ բացառականի ույժը և զորությունը հասկացվում է նախադրությամբ, թեև տաճիկների նախդիրը ետադիր կամ վերջադիր էր։
Այս աշխատության մեջ հոգնակի սեռականները հին լեզվի բնավորություն և վերջավորություն ունին․ զորօրինակ, «մանկանց» և այլն և այլն, բայց տեսանում ենք նույնպես, որ նորը ևս պահված է շատ տեղ, այս պատճառով կարծում ենք, որ այդ ակամա սխալ լինի, ինչպես նաև մեզ պատահել է մեր «Թափառական հրեա» անունով հայերեն թարգմանած գրքի մեջ։
Պարոն Գամառ-Քաթիպան հետաքրքիր է ասում Ռոբինզոնի վարքը․ այդ հետաքրքիր բառը, իբրև ածական գործածված անշունչ իրի համար, սխալ է, որովհետև հետաքրքիր կարող է լինել մի ներգործական էակ, մարդը, որ կամք ունի և քննում է կամ քրքրում է մի բան, իսկ մի կրավորական-անշունչ իր, որ ոչինչ կերպով չէ կարող ցույց տսլ յուր