Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ներս ենք շնչում, գազը, որով լուսավորում են փողոցները և տները, այն գազը, որով լցնում են օդի մեջ ման եկող գունդեր և այլ զանազան գազեր։ Ջրի շոգին պատկանում է նույնպես գազանման հեղուկի, որի լայնացող զորությունը հառաջացնում է այն զարմանալի արագ շարժողությունը։ Այս բոլոր ձգական հեղուկները և գազերը ունին զարմանալի թեթևություն և, փակվելով մեծամեծ ամանների մեջ, համարյա թե չեն առավելացնում նոցա ծանրությունը. այդպես աննշան է նոցա հատուկ ծանրությունը։ Բայց չէ կարելի առանց սահմանափակության ընծայել մի անպայման թեթևություն յուրաքանչյուր գազանման մարմինների։ Պ. Կանիյար Դը լա Տուրը՝ Փարիզի Ինստիտուտի անդամը, փակելով այդպիսի գազերը երկաթյա ամանների մեջ կամ հաստ, ապակեղեն փողովակների մեջ և ձգելով նորանց սաստիկ ջերմության տակ, կարողացավ տալ նորանց մեծ պնդություն և ձգականություն։ Ջուրը, ալքոհոլը և եթերը ստացան այնպիսի զարմանալի հատկությունք, և եթև երևակայենք մեզ, թե երկրագունդի նյութը, ներսի կրակի ներգործելով, գտանվում է նույնպես ճնշված գազանման դրության մեջ, այն ժամանակ ի՞նչ պատճառով չէ պիտո թույլ տալ, որ այդ թանձրացած ձգական գազը կրեր յուր վերա հողի դասակարգերը, որ բաղկացնում էին երկրագունդի կեղևը։ Լապլասի տեսությամբ, երկիրը և մոլորակները գոյացած են ձգական, գազանման, արեգակնային նյութից և ստացած են գունդի ձևեր, որոնց միջակետումը գտանվում էր արեգակից ստացած կրակը։ Բյուֆֆոնը նույնպես կարծում էր, թե երկիրը բաղկացել է մի հրեղեն հեղանյութից, որ բաժանվել էր արեգակից, մի այլ մոլորակի զարկվելուց, բայց նա թույլ էր տալիս, թե հազարավոր տարիներ անցանելուց հետո գետնի հալած հեղանյութը կարողացել է պաղել և ամրանալ մակերևութից բռնած մինչև բուն կենտրոնը։ Նոր ժամանակների գիտության կարծիքը, որ գործական վկայութեններով չէ հաստատված, համաձայն Լապլասի տեսությանը ընդունում է, թե երկիրը մեծ մասնով բաղկանում է հալած հեղանյութից։ Բայց երկիրը երևում է մեզ հաստատ և անշարժ, ցուրտ և թաց, և երբ փորում են ջրհորներ, գտանում են ոչ թե կրակ, այլ ջուր: Այս պատճառով թափվում են մեր վերա հետևյալ խնդիրները. 1) Մի՞թե ապառաժները և սարերը կարող են լողալ մի որպիսի և իցե գազանման մարմնի վերա։ 2) Ձեր ուսուցանելովը պիտո՞ էր խոր հոր փորել, այնտեղից ջերմություն ստանալու համար։ 3) Ի՞նչ պատճառով գետինը ամենայն օր չէ շարժվում, եթե լող է տալիս հեղանյութի վերա, 4) Ի՞նչ

295