Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/296

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատճառով կենտրոնական կրակը դուրս չէ գալիս երկրի մակերևութի վերա, ինչպես դուրս է գալիս ջուրը սառուցի երեսին, եթե բացվել էր նորա վերա ծակ կամ ճեղքված։ 5) Ի՞նչ պատճառով չենք զգում մեր ոտքի տակ այդ սարսափելի ջերմությունը, որ կարծում եք, թե կար երկրի կենտրոնում, և ինչու՞ համար չեն հալում նորա ներգործութենից բևեռային սառուցները և սառցաժողովքը սարերի մեջ։ 6) Ինչո՞ւ համար գետնի տակի կրակի զորութենից եռ չեն գալիս ջրհորների ջրերը 7) Ինչպե՞ս պիտո է հասկանալ վուլկանների (հրաբուխ սարերի) ներգործությունը, եթե թույլ էինք տալիս կենտրոնական կրակի լինելությունը: Կաշխատենք այս բոլոր հարցվածների ընդդեմ տալ ճիշտ պատասխանիք: Ողջից հառաջ պիտո է ընդունել, ոչ թե տեսական փաստերով, այլ մի ուրիշ ավելի դրական բանով, թե երկրագունգի ներսը բաղկանում էր արդարև հեղանյութից։ Որքան ևս մեծ լիներ Լապլասի ասածի վերա հասարակաց հավատը, մեք հեռի ենք Պյութագորասի ժամանակներից, երբ հերիքանում էին իմաստունի ասած խոսքերով առանց վկայության։ Որքան խոր մտանես գետնի մեջ, ներքին հողակարգերի ջերմության աստիճանը բարձրանում է, այնպես որ ամենայն 123 ոտնաչափ խոր, Ռ. ջերմաչափը ցույց է տալիս մի աստիճան առավել ջերմություն։ Սորանից հետևում է, թե շատ աննշան խորության մեջ, եթե համեմատեինք նորան մեր մոլորակի մեծությանը, ամենայն բան պիտո է լինի հալած դրության մեջ, մանավանդ, եթե միտ առնունք, որ երկրագունդի մեջ գտանված նյութերը, զոր օրինակ, լավա, պորփյուր, տրախիտ, եղջերային քարեր և բոլոր վուլկանական արտահոսությունքը, շուտով հալվում էին, քան թե որձաքարը, գայլախազը, դեղին հողը, և այլ մարմինը, որ ջրի և օդի ներգործությամբ ազատվել էին այն տարերքից, որ ձեռնտու էին հալողության։ Փարիզյան ինստիտուտի անդամ պ. Կորդիեի գրվածներում մեջ են բերած շատ արժանի հարցասիրության իրողությունք և վկայությունը ամենախոր հանքերի քննութեններից, հաստատելու համար ջերմության հավելանալը այնքան, որքան մոտենում էիր հողագունդի կենտրոնին, այնպես որ շատ խոր տեղերում պիտո է պահպանեիր քեզ վերին աստիճանի ջերմության երեսից։ Կորնվալիսի քարահանքերում և Վելիչկոյի գետնի տակի աղային պատշգամբներում եղանակը միշտ ամառնային է, ձիանիքը ստանում են այնտեղ մույգ բուրդ, որ խոպոպվում է, որ և իհարկե պիտո է ջերմության ազդեցությանը վերագրել։ Փարիզի մեջ գրենելյան ջրհոր փորելով ստացան 21 աստիճան ջերմ ջուր։

296