Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վայլֆերդին, Ֆրանսիայի և Գերմանիայի մեջ, այս փորձերով պարապելով հաստատեց, թե շատացնելով խորությունը յուրաքանչյուր 123 ոտնաչափ երկայնության վերա հավելանում է, Ռ. ջերմաչափով, մի աստիճան ջերմություն: Եթե երկրագիտության առաջնորդությամբ կարելի լիներ ջուր գտանել 1,000—1,500 գրկաչաձ խորության մեջ, այն ժամանակ գրենելյան հորերի միջնորդությամբ կստանայինք ջերմ հոսանք ջրի և կարող էինք գործ դնել նորան ամենայն հարկավոր տեղերում, առանց վառելիք գործ ածելու, որ ընդհանրապես և մասնավորապես մայրաքաղաքներում շատ թանկ է։ Այս պարզ և հասկանալի իրողությունը մյուս անգամ կրկնելուց փախչելով, ասենք, որ հանքային ջերմ ջրերը հառաջանում են այն հոսանքներից, որ անցանում էին խոր ճեղքվածքների և փոսերի միջից, որոնց հատակը ջերմ էր, և հետո դուրս էին թափվում գետնի երես։ Երկրաշարժության ժամանակ շատ անգամ պատահում է տեսանել եռացող ջրի հորդություն, որ դուրս էին մղվում գետնի ճեղքվածքից. ահա' մի նոր ապացույց գետնի ներսումը եղած ամենամեծ ջերմության: Բոլոր գետնի տակի ջրերը, որ երեք վերստ խորությամբ գտանվում էին, պիտո է ջերմություն ունենան, Ռ. ջերմաչափով, 80—100 աստիճան, ուրեմն եռացման մեջ պիտի լինին։ Բայց նախ, քան թե հառաջ էինք գնացել, մեք պարտական ենք հերքել մի սխալ կարծիք։ Մի քանի երկրագետք կարծում են, թե ջրային շոգիքը ձեռնտու են գործել ցամաքահողերի վերա նկատված բարձրությունքը. որպես թե այս մեծազոր ներգործողը ծածկված գետնի ծոցում, ուր պակասություն չկա ջերմության մասին, կարող է բարձրացնել հողակարգեր և ապառաժյա սարեր, չնայելով երկրագնդի կեղևի 60 վերստ հաստությանը։ Այսպիսի կարծիքը մեծ սխալանք է ֆիզիկայի մեջ։ Պիտո է միտ բերել, թե ջրային շոգիների ույժը կարող է հասանել մինչև հայտնի սահմանները։ Եթե այս բանը նոր երևի մի քանի ընթերցողների համար, ուրեմն խնդրում ենք ուշ դարձուցանել հետևյալ բաների վերա, դիցուք թե ջուրը և ջրային շոգիքը փակված են մի երկաթյա ամանի մեջ, որ կարող էր դիմանալ մեծ լայնացուցիչ զորության և թե այդ ամենը ենթարկած էր մի մեծ կրակի ազդեցության: Որքան նոր ջերմություն մտանում էր ջրի ամանի պատերից անցանելով, այնքան բաժանվում են ջրից նոր շոգիք, և նոցա ձգականությունը առավելանում է։ Եթե ամանը տոկուն և պինդ չէ, ապա կպատառվի նա որպես ռումբ և կլինի կոտոր-կոտոր. ապա եթե տոկուն է, ա

297